Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Pr-Գովազդ

Gurgen
Հեղինակ`
Gurgen
13:37, հինգշաբթի, 28 մարտի, 2013 թ.
Pr-Գովազդ

Մասնագետների շրջանում նկատվում են հակադիր կարծիքներ և դժվար է կողմնորոշվել, թե վերջ ի վերջո ով է ում հակադրվում` գովազդը PR-ին, թե PR-ը գովազդին: Եվ արդյոք հնարավոր է բաժանել այն, ինչը համերաշխորեն գոյատևում է մեր պրակտիկայում: Շատերն այս երկու հասկացությունները համարում են մի գետի երկու ափեր: Գովազդը և PR-ը մեկ կոմունիկացիոն ռազմավարության բաղկացուցիչ մասերն են: Տարբերությունը միայն նրանց նպատակներն են: Գովազդը ուղղված է վաճառքների ապահովմանն ու գնումների հաճախականության մեծացմանը, իսկ PR-ը ձևավորում է հեղինակություն, որը օգնում է վաճառել ապրանքը սպառողներին:

Պետք չէ հակադրել գովազդը PR-ին: Իսկ գլխավոր կանոնը, նրանց միջև ընտրություն կատարելիս, պարզապես բալանսի պահպանումն է: Բայց ինչպես երբեմն տեսնում ենք, շատ հաճախ գովազդը և PR-ը հակադրվում են ընկերությունների ներսում, ղեկավարները սկսում են գնահատել, թե որը տվյալ պահին օգտագործեն իրենց կոմունիկացիոն նպատակների համար: Սկսվում է պայքար սահմանափակ բյուջեի և ընկերության ներսում ազդեցության մեծացման համար:

Մասնագետների մեծամասնության կարծիքով, այս երկու գործիքներն ունեն միևնույն վերջնական նպատակը, որին հասնում են տարբեր ճանապարհներով` այսինքն, լուծելով տարբեր խնդիրներ:

Գովազդը խթանող գործիք է, որն ուղղված է ապրանքանիշի վաճառքի բարձրացմանը, իսկ եթե ոչ վաճառքի, ապա գոնե սպառողների կողմից նկատված լինելուն:

PR - ի խնդիրներն ավելի երկարատև են: Հասարակայնության հետ կապերի միջոցով սպառողների գիտակցությունում ձևավորվում է արդեն ոչ այնքան իմիջը, որքան ընկերության ապրանքանիշի հեղինակությունը, մշակվում են կոնկրետ կարծրատիպեր, որոնք արդյունքում նաև տանում են վաճառքի բարձրացմանը:

PR-ը ոչ թե վաճառում է արտադրանքը, այլ ստեղծում և պատրաստում է նախապայմաններ դրա վաճառքի համար: Կոմունիկատիվ փոխազդեցություններն աշխատում են նաև այն դեպքում, եթե PR - ի միջոցով բարձրացնել ապրանքանիշերի հայտնությունը, իսկ գովազդի օգնությամբ ձեռք բերել նպատակային լսարանի վստահությունը:

Ապրանքանիշի մասին տեղեկացման կամ վաճառքի բարձրացմանն ավելի էժան կարելի է հասնել կրեատիվ գովազդի օգնությամբ: Գովազդը հայտնի է դարձնում ապրանքանիշը, PR - ը պարզաբանական ֆունկցիա է կրում` տեղեկացնելով սպառողներին արտադրանքի որակի և նրա օգտագործման յուրահատկությունների մասին: Արտադրանքը, որը դուր չի եկել սպառողին, երկրորդ անգամ չի գնի, որքան էլ պրոֆեսիոնալ չլինի պարզաբանող PR արշավը կամ հաջող գովազդը:

Այսպիսով, գովազդը լուծում է տակտիկական խնդիրները, իսկ PR - ը ռազմավարական: Սակայն շատ կարևոր է, որպեսզի տակտիկական և ռազմավարական նպատակներն ունենան մեկ հղում, այսինքն նրանք պետք է ունենան ընդհանուր կոնցեպցիա: Իսկ ինչ վերաբերում է վերջնական նպատակին, ապա և՛ գովազդում, և՛ PR - ում պետք է հասնել սպառողի դրական վերաբերմունքին դեպի արտադրանքը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9638 | 0 | 0
Facebook