Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պատմամշակութային վայրեր այցելելը դարձել է մի ամբողջ կարողություն.....

Gurgen
Հեղինակ`
Gurgen
01:19, կիրակի, 12 օգոստոսի, 2012 թ.
Պատմամշակութային վայրեր այցելելը դարձել է մի ամբողջ կարողություն.....
     Բարև սիրելի ընթերցող:Երեկ ես ու ընկերներս գնացել էինք Դիլիջանի արգելոցի տարածքում գտնվող Ջուխտակ վանք և Մաթոսավանք:Տրամադրություններս շատ բարձր էր, ամեն ինչ հրաշալի էր մինչև....Բարձրացանք Ջուխտակ վանք, հնարավորինս կարդացինք արձանագրությունները, լուսանկարվեցինք և ապա մի փոքր հանգստանալուց հետո իջանք ցած, ապա նորից վեր:Սկսեցինք վեր բարձրանալ դեպի Մաթոսավանք:Ճանապարհին մեզ պատեց մի մեծ հիասթափություն. աննկարագրելի աղտոտվածությունն էր պատճառը, բայց սա դեռ ամենը չէր.գլխավոր և ամենամեծ անակնկալը մեզ դեռ նոր էր սպասվում:Շարունակեցինք անտառով քայլել և ի վերջո հասանք Մաթոսավանք:Ինձ թվում է կարիք չկա նկարագրելու Մաթոսավանքը կամ էլ Ջուխտակ վանքը, շատերդ կիմանաք թե ինչ անմխիթար վիճակում են գտնվում նրանք:Մտանք վանք, մոմ վառեցինք, ուսումնասիրեցինք, ապա դուռը կրկին փակելով դուրս եկանք:Որոշեցինք մեր ճանապարհին հանդիպած ողջ աղբը հավաքել ու տանել մեզ հետ:Անցանք գործի:Մոտ 2 ժամ անց, երբ արդեն բավական բեռնված էինք աղբով, հասանք Բլդան գետին, որն անցնելով դուրս էինք գալու անտառից:Հանկարծ մեզ մոտեցավ մի կիսամերկ ցմփոր:Տեսնելով մեզ կարծեց թե օտարերկրացի ենք կամ էլ սփյուռքահայ:Սկսեց մի երկու կիսագրագետ անգլերեն բառեր ասել շեշտելով pay (վճարիր) բառը:Մենք նայեցինք միմյանց և ծիծաղեցինք:Ասացի հայ ենք:Ասաց այս տարածք մտնելն անվճար չէ, և մենք պետք է մեկ անձի համար վճարենք 700 դրամ:Մենք նայեցինք միմյանց դեմքի:9 հոգով էինք:Ես ասացի, որ մեր ձեռքին միայն ավտոբուսի ետդարձի գումարն է, ավտոբուսով եկել ենք, ավտոբուսով էլ պիտի հեռանանք:Ասաց լավ դե գոնե 5 հատ վերցրեք, մենք կրկին առարկեցինք:Ի դեպ նա ներկայացել էր որպես այդ տարածքի տեսուչ, և իբր թե կատարում էր անտառտնտեսության նախարարության հրամանը:Մենք պահանջեցինք մեզ ցույց տալ համապատասխան փաստաթուղթ:Մեզ դեմ տվեց ինչ-որ մի ճմռթված թղթի կտոր:Հարցը հասավ այնտեղ, որ արդեն համոզում էր, որ գոնե 2 հատ վերցնենք ՏՈՄՍ....Բայց մենք անդրդվելի էինք և չէինք էլ պատրաստվում տեղի տալ:Իսկ երբ հարցրինք թե որն է նրա պարտականությունները, ի թիվս այլ բաների, որոնք նա չէր կատարում ասաց ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ:Այդ պահին չդիմացանք ու բացելով մեր ուսապարկերը նրան ցույց տվեցինք թե ինչպես է պետք իրականացնել աղբահանությունը:Նա մի պահ շփոթվեց:Ասում է.«դե իմ վրա դրել են, որ օրը եսքան ծախեմ տոմս, ես ել պտի անեմ, թե չէ......»:Թույլ չտվեցինք որ շարունակի:Ահավոր վրդովված էինք:Մեզ ուղեկցեց դեպի մի ցուցանակ, որտեղ գրաված էր այդ տարախքի վճարովի մուտքի մասին.ցուցանակը լրիվ ներկազրկվել էր, հազիվ մի կերպ ընթերցվեց:Իսկ այն հարցին, թե ինչու չի իրականացնում տարածքի մաքրության հարցը ասաց «Դե ինձ էլ հասկացեք 900 «հեկտար» հողատարածքա, ես որ մինն անեմ»: Ստիպված աղբը քարշ տվեցինք մինչև մոտակա աղբարկղ:Համոզվելովվ, որ մեզնից գումար չի կարող պոկել, արդեն տեղյակ լինելով, որ այս մասին հրապարակվելու է, խնդրում էր գոնե մի կտոր խորոված անի, միասին ուտենք, միայն թե այս մասին մոռանաք:Իսկ եթե նա աշխատում է օրենքի համաձայն, ապա ինչու էր վախենում, հանելուկ մնաց:Այդ պահին անցավ մի արտասահմացի զույգ, տեսնելով մեզ, հարցրին մուտքն ազատ է?Մենք ասացինք, որ այն արժե 700 դրամ մեկ անձի համար, իսկ նրանք դժգոհ կերպով հեռացան, ասելով ավելի լավ էր չգայինք:Մենք շարունակեցինք մեր ուղին վախի մեջ թողնելով կիսավարտիքով, կասկածելի արտաքինով ոմն հսկիչին կամ տեսուչին....Քայլեցինք դեպի մայրուղի, ապա Դիլիջան:Կրկին հանդիպեցինք արտասահմանցիների, որոնք բոլորն էլ խաբված էին:Նրանք անգլերեն դժգոհում էին, անվերջ դժգոհում, լսեցի բաներ, որոնք իրոք ամոթ էին, որ արվել էին....Ինձ մոտ ակամայից հարց առաջացավ, թե արդյոք նրանք մեկ էլ կգան մեր երկիր, ինձ թվում է ո'չ, չեն գա:Ինչևէ, նտեցինք ավտոբուս ու վերադարձանք տուն:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5630 | 2 | 0
Facebook