Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Էլի մի զինծառայող

Gurgen
Հեղինակ`
Gurgen
08:43, երեքշաբթի, 22 հունվարի, 2013 թ.
Էլի մի զինծառայող

2013թ. հունվարի 21-ին՝ ժամը 12:00-ին, Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը, որը դարձյալ հետաձգվել է:Զինծառայողի հոր՝ Մովսես Խաչատրյանի խոսքով որդու գործը սառեցրել են, դատական ոչ մի նիստ վերջին մի քանի ամիսներին չի կայանում. «Գործը դրել՝ հանրության աչքի առաջ սառեցնում են»:

Զինվորի հայրը հակված է մտածելու, որ իր որդու՝ Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը անհարկի ձգձգում են իրավապահ մարմինները և նպատակ ունեն գործը կոծկել ու քողարկել, անցած մեկ տարվա ընթացքում նաև տարբեր կողմերից միջնորդություններ ու խոսքեր է լսել՝ «բողոքի թարգը տալու»:

Հիշեցնեմ, որ Հայկ խաչատրյանը մահացել է 2011 թ-ի դեկտեմբերի 30-ին ջրծաղիկ հիվանդությունից: Նշեմ, որ երիտասարդ զինվորը մահացել է ջրծաղիկի ռիացեռալ չարորակ ձևից՝արյունահոսության ախտանիշներով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4558 | 3 | 0
Facebook