Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ադրբեջանի հերթական հայտարարությունը

Gurgen
Հեղինակ`
Gurgen
08:09, չորեքշաբթի, 23 հունվարի, 2013 թ.
Ադրբեջանի հերթական հայտարարությունը

EurasiaNet-ում հրապարակվել է Ջոշուա Կուչերայի «Ադրբեջանը վերստին սպառնում է Ղարաբաղյան թռիչքներին» խորագրով հոդվածը, որում նշված է.

«Երբ Ադրբեջանը 2011 թվականին սպառնաց հարվածել ոչ վաղ անցյալում վերակառուցված Լեռնային Ղարաբաղի (Ստեփանակերտի) օդանավակայանի թռիչքներին, նա անմիջապես ստացավ միջազգային քննադատությունների իր բաժինը և ստիպված եղավ հետ նահանջել: Այժմ՝ երկար ձգձգումից հետո, երբ մոտեցել է այդ օդանավակայանի բացումը, Ադրբեջանը վերստին սկսել է սպառնալ:

Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ու ռազմաօդային ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչը, որի անունը չէր նշվել, հայտարարել էր. «Ադրբեջանը վերահսկում է իր օդային տիրույթը, այդ թվում նաև «օկուպացված» տարաքծները:

Մենք վերահսկում ենք հայերի կողմից Ղարաբաղի երկնքում անօդաչու թռչող սարքերի թռիչքները և ամեն դեպքում կանխելու ենք արգելված գոտում հայերի կողմից քաղաքացիական թռիչքները: Դա կարող է արվել ամեն տիպի միջոցներով, ինչի մասին տեղյակ է հակառակորդը:

Այս անանուն պաշտոնյայի տոնն առավել զուսպ է, քան նախորդ անգամ, երբ գործածության մեջ էին դրվել այնպիսի բառեր, ինչպիսիք են «կործանել» և «հարվածել»: Հավանաբար ավելի կարևորն այն է, որ դա չէր արվել հրապարակավ և հետևաբար չէր հանգեցրել միջազգային համապատասխան արձագանքի: Սակայն ուղերձը նույնն էր:

Այդ սպառնալիքը ցայժմ մնում է ունայն՝ թեև Բաքվում ԱՄՆ դեսպանը (Ռիչարդ Մորնինգսթար) վերջերս հայտարարեց, որ օդանավակայանի բացումը չի լինի «օգտակար»: Քաղաքացիական թռիչքների ոչնչացումը աղետալի հետևանքներ կունենա Բաքվի միջազգային դիրքերի համար և Հայաստանին ահաբեկելու փորձերը չեն ունենա այնպիսի ծանրակշիռ հետևանքներ, ինչպիսին որ կարող է լինել Ադրբեջանի վերածումը միջազգային արտաքսված երկրի: Այնպես որ պարզ չէ, թե այդօրինակ քողարկված սպառնալիքների միջոցով ինչին են ձգտում հասնել նրանք»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4132 | 0 | 0
Facebook