Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սուրբ Վարդանանց նվիրված դաս-միջոցառում` , , Քաջ Վարդանի թոռն եմ ես, , խորագրով

16:48, հինգշաբթի, 08 փետրվարի, 2018 թ.
Սուրբ Վարդանանց նվիրված դաս-միջոցառում` , , Քաջ Վարդանի թոռն եմ ես, , խորագրով
     Հրազդանի Հ.Օրբելու անվան N13 ավագ դպրոցի X հ1 դասարանում աշխուժություն էր տիրում.թևածում էր հայրենասիրության ու ազգասիրության ոգին: Սուրբ Վարդանանց նվիրված դաս-միջոցառումն էր` , , Քաջ Վարդանի թոռն եմ ես, , խորագրով: Դասն սկսվեց սահիկահանդեսով, որն ուղեկցվեց ՀՀ օրհներգով, որին էլ հաջորդեց Տերունական աղոթքը: Բացման խոսքով հանդես եկավ միջոցառման կազմակերպիչ և պատմության ուսուցչուհի Լիանա Փիրումյանը: Այնուհետև սովորողները ներկայացրին պատմական ակնարկ ՝սկսածԱվարայրից մինչև Արցախ: Հնչեցին Ս. Տարոնեցու և Ասողիկի բանաստեղծությունները՝ նվիրված քաջ Վարդանին և 1036 նահատակներին: Սովորողները խմբային աշխատանքի միջոցով ՛՛Վարդանի և Հայոց պատերազմի մասին՛՛ երկից ներկայացրին թևավոր խոսքեր, պատասխանեցին ուսուցչի կազմած հարցերին: Միջոցառումն ուղեկցվեց հայրենասիրական և ազգագրական երգ ու պարով: Սովորողներից մեկը՝ Մակինյան Լուսինեն, դասի վերջում ներկայացրեց իր ձեռքի աշխատանքը՝ Վարդան Մամիկոնյանի դիմանկարը: Սովորողները հանդես եկան իրենց երդման խոսքով, որ միշտ կսիրեն իրենց հայրենիքը և երբեք չեն ուրանաա Սբ. Վարդանանանց սրբազան գործը: Դասն ավարտվեց միասնության շուրջպարով՝ իր խանդավառությամբ ոգևորելով ներկաներին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5723 | 0 | 0
Facebook