Այսօր ամերիկաբնակ ֆուտբոլիստ` Վարդգես Սաթումյանը տոնում է ծննդյան 28-րդ տարեդարձը։ Չնայած երիտասարդ տարիքին Վարդգեսը հասել է բազմաթիվ հաջողությունների։ Հայաստանում խաղալով մի շարք հայտնի ֆուտբոլային ակումբներում այնուամենայնիվ` որոշեց կարիերան շարունակել ԱՄՆ-ում։ Ֆուտբոլիստը ԱՄՆ-ում հայտնի ֆուտբոլային ակումբներից մեկի փոքրերի խմբի մարզիչն է ։ Շնորհավորում ենք Վարդգեսին և ցանկանում նորանոր հաջողություններ ֆուտբոլային աշխարհում և երջանիկ պահեր գեղեցիկ ընտանիքի հետ։