Կոտայքի մարզի Նոր Գեղիի Յու. Երիցյանի անվան N2 միջն. դպրոցում կայացավ միջոցառում «Փառք հայոց բանակին» խորագրով՝ նվիրված հայոց բանակի կազմավորման 26 ամյակին: Միջոցառումն սկսվեց հանդիսավոր երթով: Մասնակիցները գիտակցում էին, որ թանկ կորուստների գնով նվաճած իրենց հաղթանակի պտուղները պիտի մասունքի պես պահպանեն ու փոխանցեն իրենց սերունդներին:
Իսկ ինչպես իրենց խոսքում նշեցին տնօրեն Ա. Հարությունյանն ու փոխտնօրեն Մ. Խաչատրյանը, իրենց մնում է մխիթարվել եղածով, պայքարել ու երբեք կանգ չառնել: Միակ մխիթարությունը թշնամու ճիրաններից փրկված Արցախ աշխարհն է ու Շուշին տուն բերած, զինվորական շքերթի դուրս եկած մեր բանակի խրոխտ քայլքն է ու խաղաղ օրվա հետ արթնացող մանուկների կարկաչուն ծիծաղը: Ապա, դիմելով իրենց սաներին, կոչ արին. «Մեր պարտքն է սփոփել որդեկորույս մայրերի, որբացած մանուկների ու այրիացած կանանց վիշտը և գլուխ խոնարհել լույսի ու հավերժության ճանապարհն անցած սուրբ Մոնթեների ու քառօրյայում սրբագործված 110 նահատակների հիշատակների առջև»:
Միջոցառմանը հրավիրված էին Կոտայքի մարզպետի օգնական Հ. Ադամյանը, կրթության վարչության առաջատար մասնագետ Հ. Թադևոսյանը, Մայր աթոռ Ս. Էջմիածնի ՔԴԿ կենտրոնի պատասխանատու Ջ. Ասատրյանը, գյուղապետ Ֆ. Թևոսյանը, N զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Վ. Հարությունյանը, կապիտան Աշոտյանը, զինվորներ և սպաներ, ինչպես նաև արցախյան ազատամարտիկ Արմենակ Հարությունյանը, քառօրյա պատերազմի մասնակից Յ. Ծուղունյանը, Հ. Մխիթարյանը և քահանա Տեր Արսենը:
Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան թիվ 2 միջն. դպրոց