Nokia ընկերությունը հրապարակել է Be the gift («Եղիր նվեր») կոչվող հուզիչ տեսահոլովակ, որը նվիրված է ամանորյա տոներին: Տեսահոլովակը գովազդային է, թեև այն չի գովազդում ընկերության սմարթֆոնները:
Տեսանյութը ցույց է տալիս մոր և տղայի հարաբերությունները հեռավորության վրա՝ հաղորդագրությունների, տեսազանգերի և լուսանկարների միջոցով, որոնք ուղարկվում են Nokia սմարթֆոններով:
Գովազդային հոլովակի վերջում չկա նույնիսկ գովազդվող սարքի անվանումը, սակայն կա մի շատ կարևոր խնդրանք. «
Անջատել բջջային հեռախոսները և ամանորյա տոներն անցկացնել հարազատների շրջանում»:
Տեսանյութը դիտեք
այստեղ