Նարեկացի Արվեստի Միությունում կայացավ ասմունքող Գայանե Միրզաբեկյանի երեկոն, որը կրում էր «Պարույր Սևակ Սիրո պոեզիա» խորագիրը:
Միջոցառման շրջանակներում Գայանե Միրզաբեկյանը մեծ խանդավառությամբ մատուցեց հայ ականավոր բանաստեղծ Պարույր Սևակի սիրերգությունը, վերջինիս անկեղծ և սրտաբուխ ասմունքը դիպավ հանդիսատեսի սրտին, հուզեց նրան՝ պարգևելով բուռն և անասելի ակնթարթներ:
Երեկոյի ընթացքում հնչեցին դաշնամուրային կատարումներ /դաշնակահար Հարություն Թագվորյան/։ Բեմադրվեց գեղեցիկ պար՝ շնորհաշատ երիտասարդ պարուհի Անահիտ Մեհրաբյանի կատարմամբ:
Հաճելի է փաստել, որ մեր օրերում երիտասարդները գնահատում են պոեզիայի իրական արժեքը՝ պատվելով հայ մեծագույն բանաստեղծներին, ովքեր մշակութային ահռելի ժառանգություն են թողել մեզ: