Կարեն Թումանյան
"ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ" ՀԿ-Ն ԿՈՉՈՎ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ. ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է
Հարգելի ընթերցող` տեղեկացնում եմ ձեզ, որ մեր "Աշխատավորների շահերի պաշտպանության Շարժում" ՀԿ-ն կոչով հանդես էր եկել /ստորև ներկայացվում է կոչը և տեսանյութ Երևան ստուդիայում կարծիքների խաչմերուկ հաղորդաշարում իմ հյուրընկալման մասին` /: Ի պատասխան մեր կոչին արձագանքել է ՀՀ Ազգային անվտանգության քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Նա հրավիրեց մեզ և հայտնեց իր պատրաստակամությունը աջակցելու մեր նորաստեղծ ՀԿ-ին կարևորելով կազմակերպության առջև դրված խնդիրները:
Սատարման և աջակցման ակնկալիքով բաց նամակ բոլոր քաղաքական ուժերին, պետական կառույցներին, հասարակական կազմակերպություններին`
Հարգելի Պարոնայք և Տիկնայք` տեղեկացնում եմ ձեզ, որ ս, թ-ի մարտի 15-ին Պետական ռեգիստրի կողմից գրանցվեց «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» անվանումով հասարակական կազմակերպությունը/ Վկայական 03Ա909376 /2013/03/15/:
ՀԿ-ն իր առջև առաջնային դնում է հետևյալ խնդիրները`
• Նպաստել երկրում գործող մասնավոր ձեռնարկություններում կենսունակ մարտավարությամբ իրական արհմիությունների կայացմանը:
• Այդ նպատակով պետք է ստեղծել մոնիթորինգային խմբեր, որոնք իրենց ուսումնասիրության արդյունքում կտան հստակ, իրական պատկերը երկրում գործող արհմիությունների մասին: Որի արդյունքում մեզ պարզ կլինի, որտեղ ընդհանրապես չկան արհմիություններ, իսկ, որտեղ որ կան մարտունակ են, թե ոչ:
• ՀԿ-ն իր իրավասությունների շրջանակում պատրաստ է համագործակցել բոլորի հետ, ովքեր ասելիք ունեն այս հարթության մեջ: Մենք քաջ գիտակցում ենք, որ խոշոր սեփականատերերից շատերը լուրջ խոչընդոտներ կարող են առաջացնել մեր համար, բայց չենք բացառում նաև, որ նրանց մեջ կգտնվեն մարդիկ, որոնք կհասկանան, որ նորմալ արհմիությունները ուղղակի անհրաժեշտ են մեր երկրում բարոյահոգեբանական մթնոլորտը բարձրացնելու ուղղությամբ:
• ՀԿ-ն իր գործունեության ընթացքում կախված հարցերի բազմաշատությունից պետք է հանդես գա արհմիությունների մասին օրենքում համապատասխան լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկներով, որը նա կարող է անել միայն կուսակցությունների միջոցով:
Տեղեկացնում ենք ձեզ, որ մեր Հ/Կ- ն համագործակցության առաջարկով դիմում է Հայաստանի բոլոր պետական, քաղաքական և հասարակական կառույցներին, նրանցից ակնկալելով, որ նրանք նույնպես կարևորևելով Հայաստանում իրական Արհմիությունների կայացման խնդիրը մեզ հետ միասին օր առաջ կյանքի կոչել նշված խնդիրները: Մենք գտնում ենք, որ եկել է ժամանակը, երբ մեր ազատ անկախ Հայաստանի պետությունը փաստացի կպաշտպանի իր աշխատավորների իրավունքների շահերը, ինչի համար, մեր կարծիքով, անհրաժեշտ է իրական արհմիությունների ձևավորումը Հայաստանի ամբողջ տարածքում գործող բոլոր տնտեսվարող սուբյեկտներում՝ինճպես պետական այնպես էլ մասնավոր սեկտորներում, որոնք կհամակարգվեն և կհսկվեն պետական համապատասխան կառույցով: Կարևորելով Արհմիությունների դերակատարումը մեր երկրում, նորաստեղծ Հ/Կ իր գործունեությամբ կիրականացնի նպատաուղված աշխատանքներ, որոնք կնպասդտեն Հայաստանում Արհմիությունների նոր կառույցների ձևավորմանը, նրանց աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Հ/Կ դիմում է համագործակցության առաջարկով Հայաստանի այն բոլոր պետական, քաղաքական և հասարակական կառույցներին, որոնք նույնպես կարևորում են Հայաստանում Արհմիությունների կայացման խնդիրը և պատրաստ են մեզ հետ միասին օր առաջ կյանքի կոչել նշված խնդիրները:
«Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում»
Հ/Կ-ի նախագահ Կ.Ա.Թումանյան