Կապանի N13հիմնական դպրոցում նոյեմբերի 15-ին անցկացվեց «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» միջազգային մրցույթը: Այս մրցույթը «Այբ» կրթական հիմնադրամի կողմից մեր երկրում անցկացվող միջազգային հայտնի մրցույթների շարքից է և, ինչպես «Կենգուրուն» և «Մեղուն», նպատակ ունի խթանելու մեր աշակերտների մասնակցությունը միջազգային առարկայական մրցույթներին: Բոլոր մասնակից դպրոցներն ու աշակերտները կստանան մասնակցության հավաստագրեր, իսկ լավագույն արդյունք արձանագրած երեխաները կարժանանան պատվոգրերի ու խրախուսական մրցանակների:
ՄԿԱ գծով ոխտնօրեն Ժաննա Վարդանյան