Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Մի′ մրմռացեք», - Տարոն Մարգարյանը՝ բոլոր նրանց, ովքեր ծանր են տանում Հրանտ Թոխատյանի Հանրապետականի կողքին լինելու հանգամանքը

yerevanci
Հեղինակ`
yerevanci
15:31, երեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2017 թ.
«Մի′ մրմռացեք», - Տարոն Մարգարյանը՝ բոլոր նրանց, ովքեր ծանր են տանում Հրանտ Թոխատյանի Հանրապետականի կողքին լինելու հանգամանքը

Այսօր Երևանի ավագանու նիստում քննարկվում էր «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամին, որը ղեկավարում է Հրանտ Թոխատյանը, «Արաբկիր մշակութային կենտրոն» կազմակերպությունը անհատույց օգտագործման տրամադրելու հարցը:

Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունն ու «ԵԼՔ» խմբակցությունը կողմ քվեարկեցին «Արաբկիր մշակութային կենտրոն» -ի «վերակենդանացմանը»: Օրակարգի այս հարցի քննարկման ժամանակ երկու խմբակցությունները ողջունեցին մշակութային օջախի վերակառուցման ու մշակութային գործունեություն ծավալելու նախաձեռնությունը:

Սակայն «Ելք» -ից ելույթով հանդես եկող Դավիթ Խաժակյանը, հայտարարեց, թե Հրանտ Թոխատյանի աշխատանքի վերաբերյալ այսօր կասկածներ կան միայն այն առումով, որ նա ՀՀԿ-ական է:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պատասխանն էլ չուշացավ. «Մի′ մրմռացեք» քաղաքապետի պատասխանը բոլոր նրանց, ովքեր ծանր են տանում Հրանտ Թոխատյանի Հանրապետականի կողքին լինելու հանգամանքը:

Աղբյուրը` 1or.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1887 | 0 | 0
Facebook