Ոստիկանակությունն և փաստաբանը իրենց համատեղ հանցավոր շոուի ընթացքում «հայտնաբերել» են ինձ համար «Պապա»...
Իմ ու ընտանիքիս դեմ արդեն 10 ամսից ավելի տևող տեռորն ու կազմակերպված դավադրությունը նոր ու զավեշտալի երանգներ է սկսում ձեռք բերել: Ինչպես երևում է, ոմանց հումորի զգացումն, իրոք, չափ ու սահման չի ճանաչում, ու սրանք գիշերը քնում՝ առավոտ մոգոնում են, թե էլ ինչպես իմ ու ընտանիքիս անդամների անունները արհեստականորեն կապեն նախկին և ներկայիս պաշտոնյաների հետ: Մի օր հանկարծ արթնանում եմ ու կեղծ հրապարակումներից տեղեկանում, որ, ՀՀ ոստիկանական համակարգի հերթական շոուի ժամանակ, «հայտնաբերել» են ինձ համար «պապա»: Ըստ ոստիկանական հերթական շոուի, այս շոուի սցենարիստը ՀՀ Փաստաբանական պալատի կին փաստաբան է, որի սցենարում պարզվել է, որ «պապա» ունեմ, ու այն էլ ՀՀ ԿՀԴՊ 6-րդ վարչության պետի նախկին տեղակալ Կարեն Բաբակեխյանի տեսքով: Պատկերացնո՞ւմ եք, փաստորեն, այսքան տարի ես Բաբակեխյանի կարգի մարդու «աղջիկ» եմ եղել ու վրաս խաբար չի եղել: «Պա՛պ», ա՛յ «պապ», պատկերացնո՞ւմ ես՝ ես քո «աղջիկն» եմ՝ «հալալդ» «զուլալդ», բա էդ ոնցա որ էդ «փաստին» ես ու մամաս երեք տասնամյակ ի վեր անտեղյակ ենք եղել: «Պա՛պ», էս անաստվածները իրենց ֆանտաստիկ սցենարում կոնտակային տվյալներդ չեն նշել, շատ եմ խնդրում էլի, կտաս սկայպիդ համարը՝ զանգենք, մի հատ տեսնենք դեմքդ, գոնե կյանքում մի անգամ ես ու մաման հետդ շփվենք, համ էլ մի հատ ճշտեմ՝ այսքան խելացի ու չափից ավելի համարձակ ում եմ քաշել: Կներես, էլի, «պապ» ջան, որ ես ու մամաս չենք իմացել, որ ԿՀԴՊ 6-րդ վարչության պետի նախկին տեղակալն ես եղել, թեև համոզված ենք, որ դու էլ ես չափից ավելի զարմացել, որ Գայանե անունով աղջիկ ունես: Ինչպես դու, այնպես էլ ես ու մամաս այդ «հայտնաբերման» մասին տեղեկացել ենք բերդերում պպզած չարաբաստիկ Վանոյի Արտակից, ով նամակներ գրելու մեծ սիրահար է: Ճիշտ այնպես, ինչպես մարդիկ սիրում են նամակներ գրել «Երաժշտական փոստարկղ» -ի հաղորդավար Սուսաննա Շահինյանին երգեր պատվիրելու համար, սույն կենդանին էլ՝ Վանոյի Արտակը, կալանավայրի նկուղում պպզած սիրում է սրա-նրա մասին զրպարտիչ նամակներ գրել, ջրեր պղտորել, հույս ունենալով, թե այդ զրպարտանքները կփրկեն նրան կալանքից: «Պապ» ջան, հենց շոուի սկզբից պարզվել է, որ պպզած կենդանին իր նամակներն ուղարկում է ԱԼԳԱ փաստաբանական ընկերության տնօրեն, ՀՀ Փաստաբանական պալատի փաստաբան Սուսաննա Սարգսյանին՝ ինքն իրեն երևի թե ներշնչելով, որ Սուսաննա Սարգսյանը նույն Սուսաննա Շահինյանն է: Բա, «պապ» ջան, ա՛յ այսպիսի բաներ, ի՞նչ կարող ենք անել… Ի դեպ՝ այս պարագայում տնքաթասի դերում հանդես է գալիս ադրբեջանի գործակալ Սևակ Մելիքյանի mamul .am -ն, ուր անանուն նյութեր տպագրելու համար, դավադիրները կլորիկ գումարներ են վճարում՝ փորձելով իմ ու ընտանիքիս անունը կապել կյանքում երբևէ չտեսած մարդկանց հետ, ում հետ Վլադիմիր Գասպարյանն երբևէ, կյանքի որևիցե ժամանակահատվածում վատ հարաբերությունների մեջ է գտնվել: Ակնայտ է, որ սրանց նպատակը շատերին ներգրավելն ու արհեստական բախման հրահրելն է: Ի՞նչ կարող ես անել, մարդկանց կենսակերպն է դա, այստեղ բարոյախրատական հորդորներն ուղղակի անզոր են: Հարց է ծագում, սակայն, ինչո՞ւ, հատկապես ի՞նչ պատճառով է, որ նույն ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն անարձագանք են թողնում լկտիների ձեռքին գործիք դարձած կայքերում այս կամ այն «հանցագործության» մասին հայտնող հրապարակումները, որոնցում ապօրինաբար շահարկվում է իմ ու ընտանիքիս անունը: Հասկանալի է, որ նմանատիպ բարբաջանքներին ոչ մի խելքը գլխին մարդ չի հավատում ու ամեն մի հիմարության վերաբերյալ ծառայողական հետաքննություն չեն սկսում, սակայն, գոնե հետաքրքրասիրության համար, թերևս, կարելի էր «բացահայտել», թե իրականում ովքեր են այս ստոր արարքների իրական հեղինակներն ու պատժել վերջապես: ԱԱԾ-ին պետք է հետաքրքրեր նաև այն հանգամանքը, որ այս կեղտոտ պատմություններում շահարկվում ու շոշափվում է ԱՄՆ դեսպանատան անունը, իբր նրանց նամակի հիմքով են մայրիկիս ու ինձ «ձերբակալել», ինչն ուղղակի աբսուրդի ժանրից է: Հետևաբար՝ այս ամենն անուշադրության մատնելն ուղղակի վկայում է չարդարացված անհետևողականության մասին, ինչը տխուր հանգամանք է: Ինչ գործ ունի այլանդակ բանտարկյալ Վանոյի Արտակն իմ ու ընտանիքիս հետ, ի՞նչ են ուզում ընտանիքիցս, որ օր ու գիշեր Վանոյի Արտակի փաստաբանը ոստիկանության կողմից վերահսկվող մամուլում կեղծ ու զզվելի զրպարտանքներ է հրապարակում շատերի՝ այդ թվում, ՀՔԾ պետի, դատախազության, ԱԻՆ-ի պաշտոնյաների, ՊՆ գեներալների, մի քանի փաստաբանների և այոց դեմ: Ի դեպ, ոչ անհայտ Նարեկ Մալյանն, ում մենք մեր խոսքում դեռ կանդրադառնանք, խոստացել է իր վերադասի հետ միասին Վանոյի Արտակին՝ ազատել կալանավայրից, անձի, ով թաթախված է ինչպես Analitik.am -ի, «Բուրգի» գործով անցնող և այլ աղմկահարույց պատմությունների մեջ: Խոստացել են ազատել բերդից՝ պայմանով, որ իմ ընտանիքի, ՀՔԾ պետ Շահինյանի, ՊՆ գեներալների, նախկին և ներկայիս պաշտոնյաների ու մի քանի փաստաբանի վարկաբեկելու կեղտոտ ծրագիրը կյանքի կոչի: Նրանց նպատակն է նաև իրենց ստոր ու զրպարտիչ նյութերով ընտանիքիս և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հանրության մեջ բացասական կարծիք ձևավորել, հույս ունենալով, որ զրպարտիչ նյութերով ոստիկանապետը կարող է ճաղերից ազատել «Բուրգի» գործով անցնող Վանոյի Արտակին, ով, ի դեպ, նկուղից կամեռ չի բարձրանում, որպեսզի կալանավորների կինը չդառնա: Գեորգի Կուտոյանն ուղղակի չի՛ կարող հապաղել: Լինելով հոգևորականի որդի՝ նա իր գործունեությամբ առաջինն է ոտնահարում այն հավերժական արժեքները, որոնց կրողը, թվում է նախևառաջ ինքը պետք է լիներ, բայց նա անցել է չափն ու սահմանը և փաստաբանի հետ տպագրված մի շարք ստոր, զրպարտիչ և իրականության հետ որևէ աղերս չունեցող ստահոդ նյութերով անբարոյականներից կազմված Նարեկի թայֆան պղծում են իմ հոր հիշատակը: Վե՛րջ եմ դնելու իմ քաղաքակիրթ պայքարին: Սպասեք՝ անսպասելիին..Թեև, համոզված եմ, որ այս նյութից հետո ոստիկանական միաբջիջ կենդանիներն է՛լ ավելի կակտիվանան, բայց, որպես դրանց դեմ հակաթույն, կօգտագործեմ իմ ոսկյա գրիչը, որով կներկայացվի հանրությունից գաղտնի պահված դրանց ընտանեկան «լուսավոր» կետերը: |