Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հաղորդագրություն

Հեղինակ
Հեղինակ`
Հեղինակ
19:12, կիրակի, 29 հոկտեմբերի, 2017 թ.
Հաղորդագրություն

Հաղորդագրություն:

Վերջին ժամանակներս սուտն ու կեղծիքն անխախտ ներխուժել է հայ լրատվական դաշտ: Ամենազարհուրելին այն է, որ վերջինս արդեն հիմքեր է գցել նաև սպորտային լրագրության մեջ: 29.10.2017թ. ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության Շիրակ-Ալաշկերտ հանդիպումից հետո գրանցված միջադեպի մասին www.armsport.am -ը փորձում է լայքեր հավաքելու մարաթոնային վազքում սուտն ու կեղծիքը հրամցնել հանրությանը՝ մատնանշելով Շիրակի երկրպագուներին: Բայց ՇԻՐԱԿ ՍԱ-ի ՍԵՎ ՀՈՎԱԶՆԵՐ-Ը անսասան է և կկանխի ամեն մի սուտ լրատվություն, որը կապված է Շիրակ ՍԱ-ի և մասնավորապես ՍԵՎ ՀՈՎԱԶՆԵՐԻ անվան հետ: Կարծում ենք, նման գործելաոճը հարիր չէ պրոֆեսիոնալ կայքին և հղի է անկանխատեսելի հետևանքներով:
     Ոչ մի գյումրեցի երկրպագու չի հարձակվել նրա վրա: Ավելին, երբ երկրի գործող չեմպիոնի գլխավոր մարզիչը չունի տարրական էթիկա, չունի սպորտային վարք, չունի զսպվելու ունակություն, ակամայից տարակուսանք է, թե ինչու է այդ անձն ընդհանրապես մարզիչ աշխատում, ով է տվել նրան գործունեության լիցենզիա: Իրողությունն այն է, որ մարզիչ կոչվածը խաղից հետո հայհոյանքների տարափ է ուղղում երկրպագուներին, դեպի տրիբունա, իսկ որ մի պատվախնդիր գյումրեցին, հայ մարդը կհանդուրժի այդ ամենը: Ուղղակի վարկանիշի համար սուտ նյութերի հրապարակումը սին ժամանակի կորուստ է ու տանում է դեպի անփառունակ վախճանի նախադուռը:
     Հ.Գ.
     Եվ վերջում, որպես հետգրություն, www.armsport.am կայքին խորհուրդ կտայինք ներկա գտնվել հանդիպումներին, այնուհետև լուսաբանել իրողությունները:

Աղբյուրը` Սև Հովազներ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3741 | 0 | 0
Facebook