Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ընտանեկան ջերմություն

19:11, ուրբաթ, 27 հոկտեմբերի, 2017 թ.
Ընտանեկան ջերմություն
    

    
    
Ընտանեկան ջերմության համար ավելի լավ է, երբ ընտանիքի անդամները փոխարեն սարսափի և անտարբերության, միմյանց հետ կապված լինեն հարգանքի և քնքշանքի թելերով: Յուրաքանչյուր երեխա ծարավ է մշտական ուշադրության և հոգատարության:
Բոլորիս կյանքում անխուսափելիորեն վրա է հասնում ճգնաժամը: Եվ այստեղ է, որ պետք է ջանանք վստահելի անձ դառնալ նրա համար: Ծնողները պիտի ամեն կերպ խրախուսեն նրանց մեջ սրտաբացության և անկեղծության ձևավորմանն ու հաստատմանը, որպեսզի երեխաները չերկնչեն ծնողների հետ խոսել իրենց դժվարություններից, մտահոգություններից կիսվելուց, ի դեմս նրանց տեսնեն իրենց հասկացողին, ընկերոջը, խորհրդատուին: Ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ սիրող ծնողը կարող է նկատել ընտանիքի անդամին սպառնացող ճգնաժամը, անհանգստությունը:
Ամուր ընտանիք պահելու համար նախ պետք է լինի փոխըմբռնում ու հարգանք, սեր, հավատարմություն, առողջ մթնոլորտ ընտանիքում, պատասխանատվության զգացում և զիջելու կարողություն:
Մի վախեցեք ձեր սերն ու հոգատարությունը շռայլել ձեր հարազատներին, հաճախ գրկել ու զգալ, թե որտեղ է իրական երջանկությունը: Ի վերջո անկեղծ ապրեք, անկեղծ շփվեք, որ երանի տան, քանզի ընտանիքի ջերմությունը զգալու համար պետք է մի կողմ դնես անտարբերության ու սառնության դիմակդ…
Եվ Ինչպես մուսուլմանները իրենց ամեն ասածը հաստատելու համար Ղուրանին են դիմում, կուսակցականները իրենց կուսակցության առաջնորդին, ես էլ դիմում եմ իմ Մաթևոսյանին, ում մոտ այսպիսի տողեր կան, կինը իր ընտանիքի մասին է պատմում. «Իմը իմ Փիլոն է, էսօր երկուսով երկու հավ ենք կերել… Ի՞նչ է եղել _ աշխարհը լե՜ն, որ կողմ նայում ես՝ ապրուստ ու կյանք է թափած: Դու ծիծաղելու սիրտ ուզիր: Դու բախտավոր ես, թե անբախտ՝ դու կիմանաս, իսկ իմ մասին՝ ես գոհ եմ, որ Արուսն եմ և ոչ թե Աղունը»: Այ, երբ մարդը գոհ է լինում, որ ինքը ինքն է, որ իր կողքի մարդը իր կողքի մարդն է, որ իր երեխաներն են իր երեխաները, որ իր ծնողներն են իր ծնողները՝ անկախ նրանց ով լինելուց, դա է Ընտանիքը ու խնդիրը ամենևին էլ ապրուստի մեջ չէ, նույն կերպարի խոսքերից. «Պատերազմի ժամանակ մի փոր կարտոլով ապրում էինք ու հիշու՞մ ես ինչքան էինք ծիծաղում»:
Կարծում եմ լավ ընտանիքը այն է ինչ ունես և ոչ մեկի ընտանիքին երանի չես տալիս, երբ կողքի կանգնած միշտ նայում ու մտքիդ մեջ երազում ես այդպիսի ծնող դառնալու և այդպիսի ժառանգներ ունենալու մասին: Ավելին, լավ ընտանիքում կյանքը վայելում են, ապրում իր հարազատի, ամուսնու, երեխայի մարմնի մեջ ու նրա հոգով, քան սեփական մարմնի և հոգու…

    
    
     Շուշան Գրիգորյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6437 | 0 | 0
Facebook