Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ավարտվեց Աբովյան քաղաքում անցկացվող թատերական փառատոնը

10:30, ուրբաթ, 13 հոկտեմբերի, 2017 թ.
Ավարտվեց Աբովյան քաղաքում անցկացվող թատերական փառատոնը

Հոկտեմբերի 12-ին ամփոփվեց Աբովյան քաղաքում անցկացվող թատերական փառատոնը՝ Ալ. Շիրվանզադեի «Չար ոգի» ներկայացմամբ (բեմադրությունը՝ ՀՀ ժովորդական արտիստ Վահե Շահվերդյանի):
     Բեմում էր Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը: Ներկայացումը ջերմությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից:
     Փակման հանդիսավոր արարողությանը ելույթ ունեցան Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը, ՀՀ ժովորդական արտիստ Վահե Շահվերդյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, ով շնորհակալագրեր հանձնեց փառատոնի մասնակիցներին:


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3138 | 0 | 0
Facebook