Երբ 2013 թ-ին ՀՔԾ պետ նշանակվեց ՀՀ -ի ամենակոռումպացված պաշտոնյան ՝ Վահրամ Շահինյանը հասարակությունը տարակուսանքի մեջ էր։
Բոլորին էր հայտնի, որ Վահրամ Շահինյանը կանաչ թղթադրամների միայն տեսքից կորցնում է բանականության վերջին նմուշները և միակ զգացմունքը, որը պահպանվում է նրա մոտ դա անասնական ախորժակն է։
Հասարակությունը վստահ էր, որ Վահրամ Շահինյանը շատ արագ պետք է հայտնվեր Վարդաշեն ՔԿՀ ում՝ իր համար նախատեսված խցում, բայց արի ու տես, որ հայտնվեց ՀՔԾ պետի աթոռին և սկսեց պայքարել ինքն իր ՝ կաշառակերության դեմ։
Որպեսզի լուծենք այս հանելուկը պետք է հասկանալ թե ինչ է կաշառակերությունը, ինչ վնաս է հասցնում պետության, հասարակության շահերին, ինչ սկզբունքով է այն կատարվում և կենդանական աշխարհի որ ներկայացուցչի ապրելակերպին է այն նման։
Կաշառակերները նման են առնետներին, ուտում են անվերջ, առանց գիտակցելու, փնթի են և կեղտոտ, լափում են այն ամենը ինչ ընկնում է նրանց աչքի առաջ, ինչ կախված է իրենցից։
Կաշառակերը առնետից տարբերվում է միայն մի բանով՝ առնետը լափում է նկուղում, կոյուղում իսկ կաշառակերը մաքուր կահավորած առանձնասենյակում առնետը վնաս է տալիս միայն գույքին, իսկ կաշառակերը գույքին և խարխլում է պետության հիմքերը։
Առնետների և կաշառակերների դեմ պայքար տարվել է դեռևս հին ժամանակներից։
Օգտագործվել են թույներ, կատուներ, շներ սակայն ցանկալի արդյունքներ չեն տվել, առնետները համակերպվել են թույներին, ընդհանուր լեզու գտել կատուների և շների հետ և բազմացել են շատ արագ։
Հիմնական մեթոդը, որը եղել է արդյունավետ բոլոր ժամանակներում դա հետևյալն է։
Վերցնում էին ամենանենգ, լափած և գիրացած առնետին, նրան տալիս հատուկ ուժը ավելացնող լուծույթ, այնուհետև նրան տեղավորում տակառի մեջ այլ առնետների հետ։Ուտելիք տակառում չէին դնում, այլ միայն ջուր։Տակառում հզոր առնետը սկսում է ուտել թույլերին։ Որոշ ժամանակ անց բացում են տակառը և այնտեղից հանում են միակ ողջ մնացած առնետին ՝ «Առնետների Գայլին» ։
«Առնետների Գայլը» դրանից հետո այլևս ուրիշ ոչնչով սնվել չի կարողանում, բացի առնետներից և ակտիվ պայքարում է նրանց դեմ մի որոշ ժամանակ։
Սակայն երբ նա կատարում է իր առաքելությունը միայն այն, որ նա առնետից բացի այլ բանով չի կարողանում սնվել հենց հանգեցնում է նրա ոչնչացմանը։
Նրան ուղղակի մի երկու օր սոված են պահում, զրկում այլ առնետների դեմ ունեցած առավելությունից, որից հետո նրան խժռում են մնացած առնետները ՝ տասնյակներով հարձակվելով նրա վրա։
Նույն իրավիճակն է այսօր ՀՀ ում կոռուպցիայի դեմ պայքարում։ Ամենագլխավոր կաշառակերին նշանակել են ՀՔԾ պետ (տվել են առավելություն մնացած առնետների նկատմամբ) ։
Կառավարման համակարգը դա նույն տակառն է։
Տակառում թողնված ջուրը ՝ դա պաշտոնյայի չոր աշխատավարձն է։ Ինչպես տակառում «Առնետների Գայլը» , այնպես էլ կյանքում Վահրամ Շահինյանը սկսեց թույլերից։
Սկզբում կաշառքի համար կալանավորվում էին մանր մունր պաշտոնյաներ, հիմա հերթը արդեն հասավ դատավորներին, դատախազներին և ՔԿՀ պետերին։
Վստահ կարելի է արձանագրել, որ «Առնետների Գայլը» հասունացել է և պրոցեսը մոտենում է իր ավարտին։
Այսօր արդեն ՀՔԾ պետը ՝ «Առնետների Գայլը» մնացած կաշառակերներից արդեն բոլոր հնարավոր և անհնար միջոցներով դեպի իր գրպանն է քաշում տարիներով նրանց լափածը, ամբողջը կուտակելով իր փորոտիքում։
Հասունացել է ժամը, երբ նրան կհանեն տակառից ՝ (կազատեն պաշտոնից) , կզրկեն առավելությունից այլ առնետների նկատմամբ և կտեղավորեն նոր տակառում, որտեղ արդեն նրան սպասելիս կլինի նոր «Առնետների Գայլ» ։
Հարկ է նշել, որ պատմությանը հայտնի չէ գեթ մի դեպք, երբ «Առնետների Գայլը» իր միսիան ավարտելուց հետո կարողացել է ապրել մեկ տարուց ավել։
Կամ սատկել են սովից կամ խժռվել նոր «Առնետների Գայլի» կողմից։ «Առնետների Գայլերի» ստեղծման և օգտագործման և ոչնչացման այս մեթոդը լայնորեն և արդյունավետ կիրառել է Ստալինը ։
Այսպես ՝
ՆարԿոմ Ալեքսանդր Բելոբորոդկովին խժռեց ՝ գնդակահարեց նոր ՆարԿոմ Վլադիմիր Տոլմաչյովը։
Տոլմաչովին ՝ Յագոդան։
Յագոդային ՝ Եժովը։
Եժովին ՝ Բերիան
Բերիային ՝ Խրուշչովը։
Նախկին ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանի նկատմամբ պաշտոնանկությունից հետո հարուցվեց քրեական գործ և նա ունեզրկվեց։
Նրան խժռեց Վահրամ Շահինյանը։
Շարունակելի………