Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եվրոպայի առաջնություն. Միհրան Ջաբուրյանը նույնպես պարտվեց

15:12, չորեքշաբթի, 20 մարտի, 2013 թ.
Եվրոպայի առաջնություն. Միհրան Ջաբուրյանը նույնպես պարտվեց

Թբիլիսիում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Ջաբուրյանը զրկվեց ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

55 կգ քաշային Ջաբուրյանը քառորդ եզրափակիչում 0: 8 (0: 4, 0: 4) հաշվով պարտվեց ռուս Արտյոմ Գեբեկովին:

Մեկնարկային գոտեմարտում հայ ըմբիշը վստահ հաղթանակ էր տարել հունգարացի Բենչե Յունաժի նկատմամբ:

Հիշեցնենք, որ 66 կգ քաշային կարգում հանդես եկած Նարեկ Սանոյանը չէր կարողացել հաղթահարել 1/16 եզրափակիչի արգելքը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3954 | 0 | 0
Facebook