Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կասեցվել է հացի արտադրության և մանկապարտեզի հանրային սննդի կազմակերպման գործունեությունը

erevannews
Հեղինակ`
erevannews
21:09, ուրբաթ, 06 հոկտեմբերի, 2017 թ.
Կասեցվել է հացի արտադրության և մանկապարտեզի հանրային սննդի կազմակերպման գործունեությունը
     ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված պետական վերահսկողության շրջանակներում՝ նախօրեին կասեցվել է անհատ ձեռնարկատերեր Հայկանուշ Անտոնյանի (ք. Երևան) և Նելլի Պողոսյանի (ք. Երևան) ՝ հացի արտադրամասերի արտադրական գործունեությունը: Այդ արտադրամասերում արձանագրվել են սննդամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներ, նաև՝ չփաթեթավորված հացը չի ունեցել տեղեկատվական թերթիկ: Ստուգման արդյունքում խախտումներ են հայտանբերվել նաև «Գյումրի համայնքի Լիլիթ» ՀՈԱԿ-ում: Մանկապարտեզը ապահովված չի եղել հոսող սառը և տաք ջրով, սննդամթերքի պահպանումն իրականացվել է սննդամթերքի համար չնախատեսված տարաներում, կենցաղային և օժանդակ բաժիններն առանձնացված չեն եղել սննդամթերքի պահման հատվածից: Մանկապարտեզի հանրային սննդի կազմակերպման գործունեությունը կասեցվել է, իսկ խախտումների վերացման համար ծառայությունը սահմանել է ժամկետ: Տնտեսվարողներին հանձնարարվել է արտադրությունները համապատասխանեցնել սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, որից հետո միայն նրանց կթույլատրվի վերսկսել գործունեությունը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2375 | 0 | 0
Facebook