Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Որքա՞ն կաշառք է վերցրել ՀՔԾ պետը Հրազդան ՔԿՀ պետից, տուժողները դիմել են ԱԱԾ

erevannews
Հեղինակ`
erevannews
06:48, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Որքա՞ն կաշառք է վերցրել ՀՔԾ պետը Հրազդան ՔԿՀ պետից, տուժողները դիմել են ԱԱԾ

Բազմիցս նշել ենք, որ ՀՔԾ-ն Վահրամ Շահինյանի ղեկավարության տակ վերածվեց ՀՀ ամենակառումպացված կառույցի, իսկ ՀՔԾ պետը դարձավ կաշառակերության էտալոն։Պատվերով ՝ գումարով գործ սարքելը, գործը տուժողների դեմ շուռ տալը, վկաներին ահաբեկելը, անհիմն դատապարտման սպառնալիքով գումար շորթելը և համատարած անգրագիտությունը դարձել է այս կառույցի գործելավոճը։
     Խոսքերիս լավագույն ապացույցը դա Հրազդան ՔԿՀ -ի պետի գործն է։Վերջինս ՀՔԾ-ի թեթև ձեռքով մեղադրյալից դարձավ տուժող, իսկ տուժողներին ՀՔԾ -ն մեղադրանք առաջադրեց։
     Որքան կաշառք տվեց Հրազդան ՔԿՀ պետը ՀՔԾ պետին աղբյուրը չի նշում, բայց որ խոսք է գնում կլորիկ խոշոր գումարի մասին դա հաստատ է։
     Այսպես՝
     Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 17-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով վկաներ, դատապարտյալներ Ալիկ Դալլաքյանը, Արթուր Սանոյանը և Ռ. Սարիբեկյանը սուտ մատնություն են կատարել, ինչի համար նրանց դեմ քրեական գործ է հարուցվել:

Եվ ահա երեկ «Ժողովուրդ» -ի խմբագրություն էին ահազանգել դատապարտյալներ Արթուր Սանոյանը և Ալիկ Դալլաքյանը՝ հայտարարելով, որ «Հրազդան» ՔԿՀ պետ Վահան Մարգարյանն ու ՀՔԾ քննիչ Մանանդյանը իրենց ամեն կերպ փորձում են համոզել, ճնշել, որպեսզի ետ վերցնեն «սուտ մատնություն» համարվող ցուցմունքները:

«Եթե նա մաքուր մարդ է, ինչու է ինձ նման բան ասում, քննությունը ոնց կա, թող այդպես գնա: Ես ԱԱԾ-ին նամակ եմ գրել, ես խնդրել եմ, որ այս քրեական գործը ՀՔԾ-ից վերցնեն և այլ տեղ քննեն, ինչու են քննիչները ինձ այս ճանապարհով վախեցնում», - «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Ալիկ Դալլաքյանը»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6078 | 0 | 0
Facebook