Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խարդախ փաստաբանը․ հայտարարություն

Փաստեր
Հեղինակ`
Փաստեր
19:27, ուրբաթ, 06 հոկտեմբերի, 2017 թ.
Խարդախ փաստաբանը․ հայտարարություն


     Փաստաբանական պալատի անդամ, ԱԼԳԱ փաստաբան գրասենյակի փաստաբան Սուսաննա Սարգսյանի կողմից 500 ԱՄՆ դոլար չվերադարձնելու մասին
    
     Մենք՝ Գոհար Խաչատրյանս և Գայանե Մանուկյանս, հանդիսանալով ԱՄՆ քաղաքացիներ, Հայաստանում մի քանի լրատվականների սեփականատերերին անհիմն ու զրպարտիչ նյութեր մեր դեմ տպագրելու համար, ըստ նախնական պայմանավորվածության համաձայն, հետագայում ՝ օգոստոսի 7-ին ստորագրել ենք պայմանագիր «ԱԼԳԱ» փաստաբանական ընկերության տնօրեն, փաստաբանական պալատի անդամ, փաստաբան՝ Սուսաննա Սարգսյանի հետ, այն մասին, որ նա պատշաճ ձևով չորս լրատվականի դեմ հայց ներկայացնի դատարան:
     Նշենք, որ ստորագրել ենք պայմանագիր նրան վճարվելիք գումարի մասին և օգոստոսի 14-ին Սուսաննա Սարգսյանին ենք ուղարկել Հայէկոնոմ բանկի միջոցով 500 ԱՄՆ դոլար, որպես նախնական գումար՝ դատարանում գործը որպես վարույթ գրանցելու համար:
     Տեղեկացնենք, որ փաստաբան Սուսաննա Սարգսյանը խախտելով 30 օրվա ընթացքում քաղ. հայցը դատարան դիմելու հայեցակարգը, դիմել է դատարան 5 օր ուշացումով, միաժամանակ դիտմամբ կատարելով հետևյալ կոպիտ սխալները մեր դեմ.
     ա) . ըստ մեր պահանջածի, նա հայցադիմումում նշել է հակառակը, իբրև մենք պատվի և արժանապատվության համար գումար չենք պահանջում,
     բ) . դիտմամբ պատասխանողի ազգանունը գրել է Արմենուհի Խաչատրյան՝ Արմենուհի Հովսեփյանի փոխարեն, երբ մենք հստակ նրան ենք ուղարկել պատասխանող կողմերի կայքերի և պատասխանողների անուն ազգանունները,
     գ) . հայցադիմումում չի նշել անգամ 4-րդ պատասխանողի անուն ազգանունը,
     դ) . բացի վերոնշյալ կոպիտ խախտումներից, որոնք նա կատարել է միտումնավոր, չարաշահել է նաև իր վստահորդիների պահանջները. նա միտումնավոր, հայցադիմումը առանց ստորագրելու հանձնել է Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն դատարան, որտեղից էլ հայցադիմումը սեպտեմբերի 1-ին ետ է վերադարձվել:
     ե) . մինչև դատարան հայց ներկայցնելը, ես՝ Գայանե Մանուկյանս նրանից խնդրել եմ, որպեսզի նա հայցադիմումը մեզ ուղարկի ծանոթանալու համար, իսկ նա առանց մեզ տրամադրելու, վերջնական քննարկելու՝ հայցը ներկայացրել է դատարան: Իմ այն հարցմանը, թե ինչու նա ինձ չի ուղարկել հայցադիմումը, նա պատասխանել է, որ ժամանակ կտևեր մինչ ես ծանոթանայի իր պատրաստած հայցադիմումին:
     ՀՀ փաստաբանական պալատի անդամ, փաստաբան Սուսաննա Սարգսյանը հայցվորներիս նկատմամբ կատարել է փաստաբանական կոպիտ խախտումներ, հաշվի չի առել հայցվորներիս պահանջը, ինչի համար, որ մենք նրան նախնական գումար ենք ուղարկել, որի պատճառով մենք՝ լիազորագիրը նրա հետ սեպտեմբերի 8-ին չեղյալ ենք համարել և հրաժարվել ենք նրա ծառայությունից, և պահանջել ենք նրանից մեր ամբողջ գումարը:
     Նա պատասխանել է, որ հրաժարվում է գումարը վերադարձնել:
     Դիմում ենք իրավապահ մարմիններին քր. գործ հարուցել փաստաբան Սուսաննա Սարգսյանի դեմ, ով խախտելով իրեն վստահված պաշտոնը, միաժամանակ հաշվի առնելով մեր բնակվելու հեռավորության գործոնը, խախտել է փաստաբանին լիազորված իրավունքներն ու պարտականություններն, ԱՄՆ քաղաքացիներից վերցրել է խոշոր գումար, չի կատարել փաստաբանական ճիշտ գործողություններ՝ տիրանալով այդ գումարին:
     Հավելյալ ուզում ենք նաև տեղեկացնել, որ ՀՔԾ պետ պարոն Շիրինյանի, ինչպես նաև այդ կառույցի մի քանի աշխատողների դեմ Mamul.am կայքի «Մամուլի խոսնակ» բաժնում նա է զրպարտիչ նյութեր տպագրում:
     Ուսումնասիրելով նրա անձնական ՖԲ և «ԱԼԳԱ» փաստաբանական ընկերության էջերում տեղադրված նյութերը և գրառումները, կարելի է ենթադրել, որ «erevannews» և «verjin lurer» «VESTI News» անուններով գրանցված էջերի նյութերի տակ ինքն է թաքնված և իր ՖԲ կեղծ պրոֆիլ էջերով Arsen Amatyni, David Gukasyan, Avetis Harutyunyan և այլ անուններով տարածում է ամբողջ համացանցով և խմբերով:
     Նշենք, որ Սուսաննա Սարգսյանի աղմկահարույց պատմությունների մեջ հայտնված իր վստահորդ Արտակ Գալստյանին (Վանոյի Արտակ) բերդից ազատելու համար, նա դիմում է ամենաստոր քայլերին: Նա, տեղյակ լինելով ՀՀ ոստիկանական համակարգի կողմից իմ ընտանիքի դեմ ամիսներ շարունակ ուղղված հալածանքներին, օգտվելով նշված իրավիճակից, իր զրպարտիչ ու կեղտոտ նյութերով վրեժ է ուզում լուծել և անգամ մեզ կապում է Կարեն Բաբակեխյան, Ներսես Նազարյան անձանց հետ, մարդիկ, որոնց երբևիցե մեր կյանքում չենք տեսել, առավել ևս չենք շփվել, ու այդ նյութերով մեր ընտանիքը, վերոթվարկած մարդկանց և ՀՀ ոստիկանպետին տանում է վտանգավոր բախման՝ միաժամանակ իր զրպարտիչ նյութերով մեզ վրա դնում ծանր հանցագործության մեղադրանք:
     Խնդրում ենք, ուշադրություն դարձնել իր անձնական և «ԱԼԳԱ» փաստաբանական էջերի և «Մամուլի Խոսնակ» բաժնում տպագրված ստոր հրապարակումներին:
     Տեղեկացնենք, որ 18 տարի է մենք բնակվում ենք ԱՄՆ-ում և հանդիսանում են ԱՄՆ քաղաքացիներ:


    
Աղբյուրը` Paster
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
612 | 0 | 0
Facebook