Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ընտրվեց «Գլաձոր» ուսանողական երիտասարդական կազմակերպության 12-րդ նոր կազմը

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
02:25, կիրակի, 01 հոկտեմբերի, 2017 թ.
Ընտրվեց «Գլաձոր» ուսանողական երիտասարդական կազմակերպության 12-րդ նոր կազմը
    


     1 окт, 2017 в 0: 06

Մեկ տասնամյակից ավել տարիների կենսագրություն ունի Նիդերլանդների հայկական «Գլաձոր» ուսանողական երիտասարդական կազմակերպությունը: Այդ տարիները եղել են կազմակերպության կայացման և առաջնթացի ժամանակաշրջան: Բազմաթիվ հայ երիտասարդներ են համախմբվել կազմակերպության շուրջ և իրենց գաղափարներով ու նորամուծություններով նպաստել միության համախմբմանն ու կայացմանը: Ամեն տարի «Գլաձոր» միության ուսանո…ղները կազմակերպության աշխատանքները համակարգելու համար ղեկավար կազմ են ընտրում: Եվ ահա Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ կազմակերպության հերթական տարեկան հավաքը և նոր ղեկավար անձնակազմի ընտրությունները։ Ընտրությունները կայացել են «Գլաձոր» կազմակերպության նախկին անդամների՝ թիվ 11 խորհրդի կազմի մասնակցությամբ։ Ընտրվում էր նոր 12-րդ խորհրդի ղեկավար կազմը: Քվեարկության արդյունքում ձևավորվեց 7հոգանոց խորհրդի ղեկավար կազմը: Նախագահ է ընտրվել Դավո Պողոսյանը (Dario Cramer): Ի դեպ Դավոն նաև «Նիդերլանդական օրագրի» շնորհալի երիտասարդ թղթակիցն է և բավական ակտիվորեն համագործակցում է նիդերլանդահայ համայնքների ու կառույցների հետ: Փոխնախագահ է ընտրվել Իզաբելլա Զաքարյանը, քարտուղար՝ Ադրինե Բանդարին, նաև Վերգինա Խալաֆյանը (Penningmeester) Հովհաննես Հակոբյանը (PR-Commissaris), Տաթևիկ Ծատուրյանը (Interne Coördinator) և Վահագ Շողերյանը (Externe Coördinator):
     Ժողովի ավարտից հետո ընտրությունների մասնակիցները հավաքվեցին Ուտրեխտ քաղաքի «Բռուրս» սրճարանում, սա նաև լավ առիթ էր միմյանց հետ շփվելու և մոտիկից ծանոթանալու համար:
     Թիվ 12-րդ խորհրդի ղեկավարներն իրենց ողջույնի և շնորհակալության խոսքը փոխանցեցին կազմակերպության անդամներին, խոստանալով, որ այսուհետ իրենցից կախված ամեն բան անելու են «Գլաձորի» հեղինակության ու լավ անունի համար: Գլաձորցիները վճռական են կեսագործելու այն դրույքներն ու ծրագրերը, որոնք ծառացած են կազմակերպության առջև: Առջիկայում խոստացված ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերն են, սպասվում են հետաքրքիր մշակույթային և կրթական հավաքույթներ ու տոնակատարություններ։
     Բարի երթ՝ Գլաձոր...
     «Նիդերլանդական օրագրը» շնորհավորում է «Գլաձորի» նորակազմ խորհրդին և ցանկանում հաջողություններ ու նոր վերելքներ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2953 | 0 | 0
Facebook