Տեղի ունեցավ «Դիպուկ հրաձիգ» մրցումների տարածաշրջանային փուլը, որին մասնակցում էին Հրազդանի տարածաշրջանի դպրոցները: Հրազդանի Վ. Սարոյանի անվան №11 հիմնական դպրոցը ներկայացնող թիմը, հաղթահարելով տարածաշրջանային փուլի հրաձգային առաջադրանքները, իրավունք ստացավ մասնակցելու մարզային փուլին: