Սեպտեմբերի 20-ի վաղ առավոտյան Վաղարշապատի Մ.Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ՀՀ անկախության 26 ամյակին: Միջոցառումը սկսվեց Հայաստանի հանրապետության Անկախության հռչակագրի ընթերցմամբ և ՀՀ օրհներգով:
Միջոցառման ընթացքում աշակերտները կատարեցին Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր» , Սիրուշոյի «Զարթոնք» , Արթուր Գրիգորյանի «Կյանք ու կռիվ» ստեղծագործությունները:
Ելույթները տոգորված էին հայրենասիրական շնչով: Միջոցառման ավարտին հնչեցին հետևյալ խոսքերը . «Մենք՝ հայերս, լինելով հայ առաքելական եկեղեցու զավակներ, հավատում ենք, որ մենք՝ Հայկ Նահապետի հետնորդերս, անկախության տարելիցներ կտոնենք նաև մեր պատմական հողերի վրա»: