Բնության պահպանության միջազգային միությունը ձյունե ընձառյուծներին հանել է անհետացող տեսակների ցանկից և դասել է խոցելի տեսակների ցանկին: Նոր կարգավիճակի համաձայն՝ կենդանիները դեռևս անհետացման վտանգի տակ են, բայց այն արդեն այքան ուժեղ արտահայտված չէ, հայտնում է korrespondent.net-ը:
Վերացող են համարվում տեսակները, որոնց առանձնյակների թիվը 2500-ից պակաս է և վերջին երկու սերնդի ընթացքում կրճատվել է ավելի քան 20%-ով:
Հաշվարկի ընթացքում կենդանիների ընդհանուր թվի փոխարեն՝ նշվել է պոպուլյացիայի արդյունավետ քանակը՝ հաջորդ սերնդի ստեղծմանն անմիջականորեն մասնակցող առանձնյակների թիվը՝ ավելի քան 4 000:
Ձյունե ընձառյուծներն ապրում են Միջին Ասիայի 12 երկրներում, Բնության պահպանության միջազգային միությունը դրանց թիվը ներկայումս գնահատում է 7367-7884: Դրանց համար վտանգավոր են որսագողերը, որոնք կենդանիներին սպանում են մորթու համար: Մյուս խնդիրը բնակության վայրերի կորուստն է կլիմայի փոփոխության և մարդկանց բնակություն հաստատելու պատճառով: