Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ, Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վ.ԳԱՍՊԱՐՅԱՆ` ՀԵՇՏ Է ՉԷ՞ '' ԼՆԳՈՒԼԱՎԱԶՆԵՐԻՆ '' ՊԱՏԺԵԼ. ԻՍԿ ԽՈՇՈՐՆԵՐԻՆ Ո՞Վ ՊԵՏՔ Է ՊԱՏԺԻ

00:41, երկուշաբթի, 18 մարտի, 2013 թ.
Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ, Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վ.ԳԱՍՊԱՐՅԱՆ` ՀԵՇՏ Է ՉԷ՞ '' ԼՆԳՈՒԼԱՎԱԶՆԵՐԻՆ '' ՊԱՏԺԵԼ. ԻՍԿ ԽՈՇՈՐՆԵՐԻՆ Ո՞Վ ՊԵՏՔ Է ՊԱՏԺԻ

Կարեն Թումանյան

Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ, Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վ.ԳԱՍՊԱՐՅԱՆ` ՀԵՇՏ Է ՉԷ՞ '' ԼՆԳՈՒԼԱՎԱԶՆԵՐԻՆ '' ՊԱՏԺԵԼ. ԻՍԿ ԽՈՇՈՐՆԵՐԻՆ Ո՞Վ ՊԵՏՔ Է ՊԱՏԺԻ

Հանրապետության նախագահից սկսած բոլորը հնչեցնում են, որ երկրում օր-օրի ավելանում են խոշոր չափերի տնտեսական հանցագործությունները: Երևի պետք չէ հիշեցնել, 2012-ի սեպտեմբերի 15-ին նախագահի ելույթը '' ատկատների'' մասին, քանզի դրա մասին տեղյակ են բոլորը: Ես նույնիսկ կասեի, որ բացի տեղյակ լինելուց, դեռ կան մարդիկ, որոնք օպտիմիզմով լցված անհամբեր սպասում են, թե, երբ են դատարանի առջև կանգնելու այն մարդիկ, ովքեր իրենց հանդուգն, միլիարդին հասնող ''ատկատներով'' նյարդայնացրել էին նույնիսկ երկրի նախագահին: Մոտ 7 ամիս է անցել այդ ելույթից հետո, սակայն խոշոր հանցագործները բացահայտված չեն: Դրա փոխարեն այդ 7 ամսվա ընթացքում մեր դատաիրավական համակարգը ցույց է տվել այնպիսի կատարողականներ/ այստեղ ի նկատի ունենք մանր-մունր հանցագործությունների բացահայտումները և դատավճիռները քանակական առումով/, որին կնախանձեին նույնիսկ եվրոպական երկրների դատաիրավական համակարգը: Եվ երևի կնախանձեին, եթե մեկ բայց չլիներ` դա բացահայտումների ցածր որակն է:

Հարգելի դատաիրավական համակարգի ներկայացուցիչներ`

· - Ու դուք համարում եք, որ ձեր աշխատանքը պատշաճ կատարում եք հա՞

· -Չե՞ք մտածում արդյոք, որ երկրում առկա դժգոհությունների մեջ ձեր լուման էլ կա, չէ, որ անպատժելիության մթնոլորտի վերացումը դա ձեր անմիջական պարտականությունն է:

· Դուք, հո բոլորից լավ գիտեք, որ միայն ''ձու, հավ…'' գողացողով հանրությանը առջև վստահություն չեն ձեռք բերում:

· Ես հասկանում եմ, որ ձեզանից շատերը հիմա այս տողերը կարդալով կասեն` -'' այ միամիտ, քեզ թվումա ամեն, ինչ մեզանիցա կախված, թող դաբռո տան տես ոնց եք մի գիշերվա մեջ սաղին բռնում'':

· Եվ վերջապես հույսներդ դրել եք Շամշյանով երկրում բարոյահոգեբանական մթնոլորտ վերականգնե՞ք հա:

Հարգելի ընթերցողներ` մենք բոլորս լավ գիտենք, որ վաղ, թե ուշ երկրի խոշոր հանցագործները` կոռումպացվածները կանգնելու են'' ժողովրդական դատարանի'' առջև, քանզի ''լափել'' պետության փողերը, այս անռեսուրս երկրում դա ազգի հանդեպ դավաճանություն է…:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4643 | 3 | 0
Facebook