Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԴՈՒ ՈՒ՛Մ ՇՈՒՆՆ ԵՍ ՝ ՎԱՀՐԱՄ ՇԱՀԻՆՅԱՆ.........

Artakarg toxarkum.com
Հեղինակ`
Artakarg toxarkum.com
18:14, կիրակի, 27 օգոստոսի, 2017 թ.
ԴՈՒ ՈՒ՛Մ ՇՈՒՆՆ ԵՍ ՝ ՎԱՀՐԱՄ ՇԱՀԻՆՅԱՆ.........

«Հարյուրավոր խեղված ճակատագրեր, հայրենի արդարադատությունից հուսալքված սպաներ, արդարության հանդեպ հույսները կորցրած մայրերի, կանանց և զավակների արցունքներ, հուսահատ աղոթք և խնդրանք Աստծուն ՝ տուր մի կաթիլ արդարություն, ազատիր ազգին մարդկային տարրական արժեքներից զուրկ, փողը պատվից, արժանապատվությունից, օրենքից, պետությունից, Աստծուց վեր դասած մարդկային *******, ՀՔԾ պետ ՝ Վահրամ Շահինյանից» ։ Այսպես նկարագրեց ինձ Վարդաշեն ՔԿՀ ում տիրող իրավիճակը ընկերս, որը 2.5 տարի ՀՔԾ -ի թեթև ձեռքով նախնական կալանքի տակ գտնվելուց հետո դատարանի վճռով արդարացվել էր։Դատարանը անթույլատրելի և կեղծված էր ճանաչել ՀՔԾ-ի մեղադրանքի հիմքում դրված բոլոր ապացույցները, սակայն ՀՔԾ ի կողմից թույլ տրված կեղծիքներին նույն դատարանը գնահատական չէր տվել, գործ չէր հարուցել։ Վերջինս պատմեց նաև, որ եթե լինի 5% դատախազական վերահսկողոյթյուն և 20% օբյեկտիվ իրավաբանություն, ապա Վարդաշեն ՔԿՀ-ի 80%-ը արդարացված կգնա տուն։Սակայն ցավոք սրտի ՀՔԾ-ի գործերը ընդհանրապես չեն հսկվում, գործով քնիչը շատ դեպքերում նույնիսկ գործը հսկող դատախազի անունը չի իմանում։Անպատժելիությունը, իրենց օրենքից վեր դասելը, արհամարանքը դատախազության հանդեպ հասել է այն աստիճանի, որ ՀՔԾ քննիչը իրեն թույլ է տալիս մեղադրյալի մոտ բառացի հայտարարել «Դատախազը ու՛մ շունն է, որ իմ որոշումը փոխի, այնպես որ բողոքում ես բողոքի» ։ Ըստ նրա ՀՔԾ ում մեղադրանքի հիմնավորվածությունը կամ հերքումը ուղիղ համեմատական են պոտենցիալ մեղադրյալի գրպանի պարունակությանը։Ունես գումար, ուզում ես մարդ սպանի, դու անմեղ ես, իսկ տուժողը մեղավոր, չունե՞ս, ուզեցին չտվեցի՞ր, անկախ նրանից կատարել ես հանցանքը թե՞ ոչ, հանցանքի կատարման ժամանակ եղել ես ՀՀ ում թե՞ ոչ, կա ապացույց թե՞ ոչ, միևնույն է կկալանավորեն և կուղարկեն Վարդաշեն ՔԿՀ։Դատախազությունը և Դատարանները սարսափած կկատարեն ՀՔԾ պետի ցանկացած հրահանգ, քանի որ նրա կողմից և գումարային և անձին դատապարտելու պահանջը ներկայացվում է Բաղրամյան 26-ի անունից։Ազատվելու, ընտանիքի հետ վերամիավորվելու, մայրերի, կանանց և զավակների արցունքները չորացնելու կա միայն մի ճանապարհ ՝ վճարել ՀՔԾ պետին այնքան, որքան որ կպահանջի, հակառակ դեպքում անկախ ամեն ինչից կդատապարտվես, ՀՀ ում չես գտնի գեթ մի դատախազ, անկախ նրանից հսկող է, թե Գլխավոր Դատախազ, որ փորձի ձայն հանել ՀՔԾ-ի դեմ, իսկ դատարաններն էլ, եթե եվրոպական դատարանի ահից երբեմն և կայացնում են արդարացման դատական ակտ, ապա միանշանակ այն համաձայնեցնում են ՀՔԾ պետի հետ, մինչ այդ ձգում են անհարկի հետաձգումներով դատական պրոցեսը, մեղադրյալին անխտիր պահում են կալանքի տակ և վերջնական արդյունքում, անձը թեկուզ և արդարացված բայց կրում է անհիմն մեղադրանքով նախատեսված ամբողջ պատժաչափը։Ճիշտ է, արդարացվածը իրավունք է ստանում փոխհատուցման, սակայն այ դրա վրա թքած ունի ՀՔԾ պետը, արդյունքում ինքը, որպես դաս մնացածներին պատժում է իրեն գումար տալուց հրաժարվողին, իսկ փոխհատուցումը արդարացվածին վճարում է պետությունը, որի վրա նույնպես մեծ հաշվով թքած ունի ՀՔԾ պետը, կարևորը ինքն է և իր աստվածը ՝ փողը։ Այս ամենը պատմելուց ընկերս հիասթափված և ընկճված էր, բայց հույսով, որ նոր ՝ ազատության սերունդը հաստատ չի հանդուրժի Վահրամ Շահինյանի պես *******ներին և հեռու չէ այն օրը երբ նրանք կկանգնեն իրոք արդար դատարանի առաջ և այս անգամ արդեն նույն Վահրամ Շահինյանին կհարցնեն ՝ «Դու ում շունն ե՞ս, որ հանուն անկուշտ ախորժակիտ, հանուն փողի խաղաս մարդկանց ճակատագրերի հետ։ Դու ու՞մ շունն ես, որ արհամարես ՀՀ օրենքները և շուն անվանես ՀՀ դատախազությանը։ Դու ու՞մ շունն ես, որ հանդես գաս ՀՀ Նախագահի անունից և մարդկանցից, նրա անունից կաշառք շորթես Դու ու՞մ շունն ես, որ քո ագահության և փողի մոլուցքի պատճառով Եվրոպական դատարանում հեղինակազրկվի ՀՀ-ն և բյուջեն քեզ նման տականքի պատճառով փոխհատուցում վճարի» ։ Լսելով ընկերոջս վերջին բառերը անկեղծ ասած զայրացա և հայտնեցի իմ անհամաձայնությունը։ Ես ասեցի նրան, որ շունը մարդու կյանքում ամենահավատարիմ, բարի և ազնիվ կենդանին է, համեմատել մարդկային ******* Վահրամ Շահինյանին շան հետ, դա մեծ պատիվ է նրա համար և խորը վիրավորանք շան համար։ Վահան Հովսեփյան....

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6556 | 2 | 0
Facebook