Ըստ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2017 թվականի
հունիսի 20-ի «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական
ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա
օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» N 711-Ն հրամանով հաստատված փոփոխությունների`
հանրակրթական դպրոցի դասարանը կազմավորվում է տվյալ դասարան փոխադրված և
ընդունված սովորողների ընդհանուր թվի միջին թվաբանականի հաշվարկով:
Տարրական և միջին դպրոցների դասարաններում սովորողների թիվը սահմանվում է 25-30, իսկ ավագ
դպրոցում՝ 20- 25 սովորող: Դասարանում սովորողների առավելագույն թիվը տարրական և միջին
դպրոցում չի կարող գերազանցել 35-ը, ավագ դպրոցում՝ 30-ը:
Հիմնադրի կողմից սահմանված
խտությունից ավելի պակաս խտությամբ դասարան կարող է բացվել Հաստատության
ֆինանսական միջոցների առկայության դեպքում՝ Հաստատության խորհրդի որոշմամբ:
Տարրական դպրոցում «Ռուսաց լեզու» և «Օտար լեզու», միջին դպրոցում և ավագ
դասարաններում «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա»
առարկաների պարապմունքներին դասարանը կարելի է բաժանել երկու խմբի, եթե սովորողների
թիվը 20 և ավելի է: :
Ավագ դպրոցում «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» առարկաների պա-
րապմունքներին դասարանը կարելի է բաժանել երկու խմբի, եթե դասարանում սովորողների
թիվը 20 և ավելի է:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն