Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կրթություն ԱՄՆ համալսարաններում

Christina
Հեղինակ`
Christina
15:14, շաբաթ, 16 մարտի, 2013 թ.
Կրթություն ԱՄՆ համալսարաններում

ԱՄՆ-ում ուսումը շարունակել ցանկացողների թիվը տարեցտարի աճում է.ԱՄՆ բարձրագույն կրթության հնարավորությունների մասին դասախոսությունները տեղի են ունենում տարբեր մարզերում, Արմավիրի մարզում այդ սեմինար-պարապմունքները անցկացվելու են Փիրուզա Դավթյանի կողմից, ով հանդիսանում է Միացյալ Նահանգների դեսպանատան կրթության դեսպանը Արմավիրի մարզում: Ինչպես նաև դասընթացներ կվարեն Հայաստանում ԱՄՆ դեսպանության աշխատակիցները: Դասախոսությունները վերաբերում են հետեւյալ թեմաներին՝ ինչպես ընտրել ԱՄՆ բուհեր, ինչին ուշադրություն դարձնել, ինչպես կապ հաստատել դասախոսական անձնակազմի հետ, ինչպես լրացնել համապատասխան դիմում հայտերը՜ ուշադրություն դարձնելով վերջինիս յուրահատկությունների վրա, ինչպես գրել մոտիվացիոն նամակներ, էսսե-շարադրություններ, ինչպես նաեւ կքննարկվեն TOEFL ստանդարտացված թեստի բաղադրիչ մասերը: Դասախոսություններին պարտադիր հյուրընկալվում են հյուր-խոսնակներ, ովքեր ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսավորվող որեւէ ծրագրի շրջանավարտ են եւ իրենց փորձն են կիսում մասնակիցների հետ՝պատասխանելով նրանց բոլոր հարցերին: Արդյունքում մասնակիցները կստանան մինչ դասախոսությունների մեկնարկը իրենց հուզող հարցերի պատասխանները։Սեմինար-պարապմունքների ժամանակ լինում են հյուրեր Ամերիկյան համալսարանից, խաղաղության կորպուսից։Հաջորդ սեմինար-պարապմունքը տեղի կունենա Մարտի 21– ին, ժամը 12: 00-ին, Արմավիրի թիվ5 միջնակարգ դպրոցում։

Կրթություն ԱՄՆ համալսարաններում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5173 | 9 | 0
Facebook