Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՆԻԾՎԱԾ ՍԵՐ

Christina
Հեղինակ`
Christina
17:37, երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2013 թ.
     Սիրում եմ ես քեզ, Բայց լուռ կմնամ հավիտենապես Ոչ –ոք իմ սերը չի իմանալու Եվ միայն ես եմ լուռ դիմանալու: Գուցե և տխրեք, գուցե և թաքցնեք ձեր մեջ հուզմունքը, բայց թեկուզ չնչին ինչ որ բան կզգաք: Սա պատմություն է իրական կյանքից, շատ գեղեցիկ` աղջիկ, տղայից: Տղան փոքր էր ահագին, սակայն աղջիկը սիրում էր ուժգին «Մի տարի այս կողմ, մի տարի այն կողմ» ոչինչ չի փոխվի, անկեղծ սիրողը մեկ է կսիրի: Եվ աղջիկը սկսեց սիրել տղային, հավատացնելով թե ատում է նրան: Նրանք միշտ կռվում էին ու գոռում միմյան վրա, բոլորը կարծում էին, թե ատում են իրար: Նրանք երկուսնել իրար սիրում էին, սակայն երկուսնել դա չգիտեին: Երբ աղջիկը տեսնում էր տղային նրա սիրտը սկսում էր արագ բաբախել, իսկ երբ տղան էր աղջկան տեսնում, սկսում էր խբել ցանկացած իր կողքին կանգնած տղային` ցույց տալով ուժը: Բոլոր ձայները միմյանց հիշեցնում էին իրար, երեվի շատ սիրելուց էր դա` ով գիտե: Աղջկա ընկերները գիտեին աղջկա սիրո մասին, իսկ տղայինը ոչ` դա թաքուն սեր էր: Առաջ նրանք հարվածում էին նույնիսկ միմյանց, բայց այն ժամանակ դեռ փոքր էին, անհաս: Վերջապես անցավ չորս խորը աշուն, բայց միմյանց տեսնելիս նրանք երբեք չէին մրսում: Սակայն աղջիկը էլ հույսեր չուներ ու ստիպված եղավ մոռանալ նրան: Իսկ նա սկսեց ավելի սիրել և որոշեց խոստովանել: Վերջապես եկավ այն օրը, երբ տղան որոշեց համարձակվել ու աղջկան իր մեծ սիրո մասին ասել: Գնել էր տղան գեղեցիկ ծաղիկ, մի փամփլիկ արջուկ ու գունավոր փուչիկ: Այդ օրը աղջկա ծննդյան տարեդարձն էր ու նա դառնում էր 18 տարեկան և տղան որոշել էր որ հենց այդ ծնունդը աղջկա համար պետք է լինի անմոռացված և անկրկնելի: Այն ժամանակ, երբ աղջիկը անմոռաց պարում էր և տխրելու կարիք չուներ, որորվհետև կարծես մոռացել էր տղային… ռեստորանի դուռը թակեցին, աղջիկը բացեց և իր առջև հայտնվեց ծաղիկների մի մեծ փունջ` գեղեցիկ վարդեր: Աղջիկը իհարկե ժպտաց. Անակնկալը նրան դուր էր եկել, բայց և զարմացրել: Ով կարող էր սա բերել: Աղջիկը շատերին կասկածեց, միայն թե ոչ տղային: Շատ ուրախացավ, վերցրեց կրկին, սակայն ավելի ընկավ մտքերի գիրկը, ու չեր հասկանում թե ով կարող էր լինել այս ամենի հեղինակը: Սակայն կրկին մոռացավ ու շարունակեց պարել: Այդ ընթացքում տղայի ընկերները իմացել էին տղայի սիրո մասին ու որոշեցին խանգարել տղայի որոշմանը: Սակայն տղան դեմ էր կանգնում բոլոր բոլորին մինչև ընկերները ասացին, թե աղջիկը համբուրվել է մի ուրիշ տղայի հետ և վատ վարք ունի: Տղան կորցրեց իրեն և սուտը նրան սկսեց սպանել: Ահա եկավ մոմեր փչելու պահը, երբ կրկին դուռը թակեցին, աղջիկը բացեց և տեսավ տղային սպիտակ հագուստով, ձեռքին սև վարդ ու մի բաժակ, որի մեջ լցված էր մի կարմիր հեղուկ: Առաջին հայացքից դա գինի էր ընդհամենը: Տղան խմեց այն ու ասաց մի երկու խոսք. «Չգիտեմ էլի մենք կհանդիպենք, բայց լավ իմացիր սիրել եմ միշտ…» և ընկավ տղան ու վրան վարդը, աղջիկը վազեց ու գրկեց նրան. «Սիրել եմ միշտ քեզ…» - ասաց ու մեռավ: Այդ օրը իրոք դարձավ անմոռաց: Չեք պատկերացնի ինչեր կատարվեց, աղջիկն այդ օրից մի որբ էր կարծես, որ ոչ տուն ուներ, ոչ էլ ընտանիք: Եվ այդ օրից ծանրացավ տղաների հոգում այդ եղելությունը: Եվ ամեն, ամեն օր աղջիկը քնելուց առաջ այս խոսքն էր ասում. «Գնացիր, չեկար, բայց դեռ հավատում եմ, որ ինչ էլ լինի մի օր դու կգաս»: Ես քեզ պաշտում եմ: Մեկ տարի անց աղջիկը մահացավ: Ես համոզված եմ նրանք երկնքում էլ իրար կսիրեն, բայց այս անգամ ոչ ոք չի խանգարի նրանց մեծ սիրուն, որն այս կյանքւմ անիծված սեր էր կոչվում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7574 | 1 | 0
Facebook