Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տեղի ունեցավ «German Training Centre»լեզվի ուսուցման կենտրոնի բացումը

admin
Մամուլի խոսնակ`
admin
14:08, չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2017 թ.
Տեղի ունեցավ «German Training Centre»լեզվի ուսուցման կենտրոնի բացումը
     Վերջերս Արշակունյաց 12 հասցեում իր գործունեությունը մեկնարկեց «German Training Centre» լեզվի ուսուցման կենտրոնը:
     Ուսումնական հաստատությունում իրականացվում են ինչպես ընդհանուր գերմաներենի դասընթացներ, այնպես էլ միջազգային քննությունների նախապատրաստական պարապմունքներ։ Կենտրոնի սկզբունքներից մեկը արտերկրում ուսանել կամ աշխատել ցանկացող ուսանողներինաջակցության ցուցաբերումն է թղթաբանության և մյուս բոլոր հարցերում։Մասնագետների խոսքով դասընթացները չեն ուղեկցվելու դասական և արդեն ներկայիս պահանջներին չհամապատասխանող ճանապարհով։ Լսարանում քննարկվելու են գրքեր, ֆիլմեր, ժամանակ առ ժամանակ կկազմակերպվեն բանավեճեր՝ վերլուծելու այսօրվա ակտուալ թեմաներն իրենց բոլոր առավելություններով և թերություններով, որոնք ուսանողներին հնարավորություն կընձեռեն գերմանախոս միջավայրում կատարելագործելու լեզվական ունակությունները։
     Դասընթացի պատասխանատուները որակավորված են միջազգային ճանաչում գտած տարբեր կենտրոնների կողմից և բազմաթիվ հաջողություններ են գրանցել տվյալ բնագավառում։
    
    
    
Աղբյուրը` German Training Centre
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2572 | 0 | 0
Facebook