Աշխարհի 2019 թվականի առաջնության ընտրական փուլի 4-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը դարձավ Ա ենթախմբի միանձնյա առաջատար։ Սլովակիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո Հայաստանի ընտրականին 7 միավորով առաջին հորիզոնականում է։ Խմբի մյուս խաղում Շվեդիայի հավաքականը 88։72 հաշվով պարտության մատնեց Բոսնիա և Հերցեգովիանյի ընտրանուն։ Հիշեցնենք, որ խմբում առաջին 2 հորիզոնականները գրաված թիմերը դուրս կգան ընտրական հիմնական փուլ, որի հանդիպումները կսկսվեն նոյեմբերից։ Հաջորդ հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի օգոստոսի 16-ին՝ Ուպսալայում՝ մրցելով Շվեդիայի հավաքականի հետ: