Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

...Իսկ Գնացք 12-ը սպասում է դիմավորելու նոր ուղևորների

19:25, շաբաթ, 12 օգոստոսի, 2017 թ.
...Իսկ Գնացք 12-ը սպասում է դիմավորելու նոր ուղևորների

Dasaran.am- հաղորդում է. … «Գնացք 12» -ը մի յուրօրինակ ուղերձ էր մեզ՝ ուսուցիչներիս, ուսուցման գործընթացն արդիական մեթոդներով հագեցնելու և հետաքրքիր դարձնելու թե՛ մեզ, թե՛ մեր աշակերտների համար…
     Ահա այսպիսի դրական տպավորություններով էին լցված Երևանի Հ. Գալստյանի անվան թիվ 83, թիվ 91, թիվ 186, թիվ 134, Կոտայքի մարզի Ակունքի, Չարենցավանի Մ.Մաշտոցի անվան, Եղվարդի Հ.Թադևոսյանի անվան թիվ 2, Արմավիրի մարզի Լենուղու Ջիվանու անվան, Լոռու մարզի Վանաձորի թիվ 16 դպրոցները ներկայացնող մանկավարժները «Գնացք 12» աշխատանքային սեմինարի եզրափակիչ հանդիպմանը:
     «Համագործակցե՛նք խառնաշփոթում» կայարանում մանկավարժները ոչ միայն հարստացրեցին իրենց աշխատանքային գործիքների սնդուկը արդյունավետ դասավարման հմտություններով, այլև անդրադարձան ուսուցման ընթացքում ծագած կոնֆլիկտային իրավիճակներին և դրանցից բխող սթրեսները հաղթահարելու համար անհրաժեշտ մեթոդներին:
    
     Dasaran.am


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2733 | 0 | 0
Facebook