Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ով 20 տարեկան հասակում հեղափոխական չի եղել, նա ջահելություն չի ունեցել

Աննա Ատաշյան
Հեղինակ`
Աննա Ատաշյան
21:31, երեքշաբթի, 01 օգոստոսի, 2017 թ.
Ով 20 տարեկան հասակում հեղափոխական չի եղել, նա ջահելություն չի ունեցել
     Ինչպես ասել է Գորկին. " Ով 20 տարեկան հասակում հեղափոխական չի եղել, նա ջահելություն չի ունեցել ": Կարծում եմ լիարժեք տողեր են, նկարագրելու համար մեր այսօրվա երիտասարդության պատկերը: Շատերի կարծիքով սա այն սերունդն է, որը կերտելու է մի ամբողջ ազատագրված հայրենիք, ազատագրելով Հայաստանը ՝ արտաքին և ամենակարևորը ներքին թշնամիներից: Այսօր մենք ունենք այնպիսի երիտասարդություն, որին նույնիսկ փողոցում տեսնելիս, դեմքիդ ժպիտ է հայտնվում: Հայաստանը նրանք են, նրանք են մեր պապերը, մեր հողերը, մեր արևն ու ջուրը: Չէ՞ որ, նրանց շնորհիվ մենք վաղը կկարողանանք ապրել առանց ցավի ու առանց մտածմունքների: Խոսելով նրանց հետ, լսելով նրանց բառերը, մտքերը՝ կարողանում ենք տեսնել ապագա Հայաստանը, առանց ապօրինի առաջադրությունների, կարողանում ենք զգալ մեր Հայրենիքի իրական դեմքը, ազնվականությունն ու իրական Հայաստանը:
     " Ավելի լավ է չոր հացը սեփական տանը, - ասում է 17 ամյա Քրիստինան, - քան բազում կերակուրներ օտար սեղանից: Եթե կարողանանք յուրաքանչյուր հայի մտածելակերպում ինչ-որ մի տեղ ավելացնել այս արտահայտությունը, կարծում եմ, մենք հարկ չենք ունենա պայքարել ներքին ու արտաքին թշնամու դեմ: Պայքարելու համար՝ առաջնային պետք է ունենալ համախբված ժողովուրդ և նվիրվող գաղափարներ: Եթե կարողանայի ազատագրել երկիրս ներքին թշնամիներից, որոնք, ի դեպ ամեն րոպե շատանում են մեր հասարակությունում, առանց մի փոքր մտածելու կտայի այն ինչ: Մեր այսօրվա միակ խնդիրը հայրենիքում առկա բարբարոսներն ու դավաճան հայերն են, մենք պետք է պայքար մղենք առաջնահերթ նրանց գաղափարները կոտրելու, և Նոր ազատ ու անկախ Հայաստանի լիարժեք հեռանկարը գունավորելու համար, կարծում եմ, գծագիրը արդեն պատրաստ է: Քրիստինայի պայքարի ընկեր Արմենը ավելացրեց
     " Պայքարող երիտասարդները իրականում քիչ են, Իմ կարծիքով իրական պայքարողը պետք է առաջնային մտածի, նոր գործի: Ես ինքս, շատ եմ նկատել, որ ցույցերի կամ քայլարշավների ժամանակ երիտասարդները առաջ են տանում իրենց ամբիցիաները: Նրանք երբեմն չեն հարգում օրինապահ մարմիններին, սկսում են իրենց վեր դասել նրանցից, կամ շատ-շատերը իրենց էգոն լցնելու համար, փորձում են բոլորից առանձնանալ, իրենց "թանկարժեք" կարծիքը բարձրաձայնելով: Այս ամեն հետ մեկ տեղ մենք պետք է իմանանք ինչպես վերաբերվել նաև սադրիչներին: Եկեք հասկանանք, որ դուրս գալով փողոց մենք չենք լուծում միայն մեր տան հացի խնդիրը, սա ընդհանուր հարց է: Մինչև պայքարողների մեծ մասը դա չհասկանա մենք ոչնչի չենք հասնի: Պետք է խելքով պայքարել առաջնային, ընդհանուր գաղափարախոսություն ունենալ, դիմացինին հարգել և խոսելու կանոններին տիրապետել և այս դեպքում ՝ այդ մթնոլորտի մեջ ներգրավվել մնացածին: Հարևանին, բարեկամին, ընկերներին և այլն: Այսօրվա դրությամբ ես դրական հեռանկար չեմ տեսնում:
     " Պայքարողների հետ խոսելով, հասկանում ես, որ նրանք են մեր ապագան: Նրանք կարող են ստեղծել երազանքների Հայաստան, Հայաստան, որը Արտաշեսինն էր, Տիրանինն ու Տիգրանինը:
     Ասպրամ Գրիգորյանը նշեց.
     "Նորություն չի լինի, թե ասեմ, որ Հայաստանը ներկայումս բավականին վատ վիճակում է: Դրա մեծագույն մեղավորները բոլորիս էլ հայտնի են: Բայց փոփոխության համար ժողովուրդը պիտի հասնի գիտակցության մի աստիճանի, որը այսօր ես, ցավոք, չեմ տեսնում: Կարծում եմ այս քաղաքական կայունությունը հենց մեր մտքից, տրամադրությունից, մեր հասարակությունից է կախված: Ժողովրդի սոված լինելը, անհավասարությունը, անարդարությունը փոփոխություն չեն ծնելու քանի դեռ մենք դժգոհ չենք սոված, անհավասար ու անազատ լինելուց: Ներկա վիճակից անբավարարված լինելն ու դա ցույց տալն է ծնելու փոփոխություն: Պիտի համախմբված պահանջենք ու տեր կանգնենք մեր իրավունքներին, և կապ չունի խոսքը էլէկտրաէներգիայի թանկացման մասին է, թե հասարակ, փողոցը սառույցից ու ձյունից մաքրելու մասին: Հասարակ բաներում պիտի ցույց տանք որ դժգոհ ենք, որ այլևս մեծ խնդիրների առաջ չկանգնենք: Ես ինքս երազում եմ կրթական ոլորտում տեսնել ինձ ապագայում, որպեսզի իմ ուսանողներին սովորեցնեմ քննադատական մտածողությունը, սովորեցնեմ ազատ լինել: ԽՍՀՄ-ի կադրերը որ ինձ դպրոցում դասավանդել են, չգիտեն ինչ բան է սովորեցնել ազատ մտածել: Երբ այսօրվա ցուցակներ կազմող ուսուցիչներն այլևս չաշխատեն ու մի քանի իմ նման հայրենիքի ջատագողներ փոխարինեն նրանց՝ փոփոխությունն անխուսափելի կդառնա: "
     Հայաստանում առկա բազմազան խնդիրների պայքարին միանում են շատ քաղբանտարկյալների երեխաներ, նրանք պայքարում են ոչմիայն իրենց ծնողի ազատության, այլ նաև ամբողջ Հասաստանի ազատագրման համար: " Սասնա Ծռեր" խմբի անդամ քաղբանտարկյալ Արմեն Լամբարյանի ավագ աղջիկ Վարդուհի Լամբարյանի հետ խոսելով, նա ասաց.
     "Իմ կարծիքով ներկա ժամանակներում պայքարող երիտասարդությունը ավելի է գերակշռում, քան մեծահասակները: Նրանք ամեն կերպ փորձում են երկրում դրական տեղաշարժ մտցնեն, թեկուզ միայն իրենց կարծիքը հայտնելով, դուրս գալով փողոց: Սակայն մինչև երիտասարդները չհամախմբվեն և նրանց չմիանան նաև մեծահասակները ոչ մի դրական տեղաշարժ տեղի չի ունենա: Մենք միայն խոսելով ոչնչի չենք կարող հասնել: Մեզ պետք է մեծ կամքի ուժ, հավատ դեպի հաղթանակ, մեծահասակների օգնությունը, խելացի մարդկանցով շրջապատված լինել և նման այլ դրական կողմեր: "
     Այսքանով, փորձեցի ամփոփել մեր երիտասարդության գաղափարները ու մտքերը, երազանքներն ու անկոտրում հայացքները:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3307 | 0 | 0
Facebook