Արցախյան ազատամարտի ընթացքում հարյուրավոր պատմություններ են եղել, որոնք արժանի են վերածվելու ֆիլմի, դրանում առավել քան համոզված է կինոռեժիսորը, ցավոք՝ քչերն են նկարահանում մեր մասին։Ջիվան Ավետիսյանի ցանկությունն է, որ հատակպես օտարազգի կինոռեժիսորներին հետաքրքրի Արցախը՝ իր անցյալով ու ներկայով, որպեսզի ֆիլմեր նկարահանեն այստեղ, որ միջազգային հանրությունը հասկանա, թե ինչերի միջով է անցնում արցախցին։
Խաչմաչի բնակիչները հնարավորություն են ստացել 3 օր շարունակ վայելել Ջիվան Ավետիսյանի հեղինակած ֆիլմները` "Թևանիկ", "Ընդհատված մանկություն" և "Վերջին բնակիչը": Հայրենի գյուղում հեղինակային ֆիլմերի ցուցադրություն կազմակերպելու կինոռեժիսորի մտահղացումն ընդունվեց ոգևորությամբ ու անմիջապես կյանքի կոչվեց ընկերների աջակցությամբ: Մեկնարկը տրվել է երեկ երեկոյան՝ "Թևանիկ" ֆիլմով` համայնքային կենտրոնի դահլիճում, որին Խաչմաչի բնակիչներից բացի ներկա էին հյուրեր նաև Ստեփանակերտից:
THE LAST INHABITANT
Tevanik