Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մուրացկանի փաքրիկ նվերի մեծ արժեքը

Հայ լրագրող
Հեղինակ`
Հայ լրագրող
21:15, չորեքշաբթի, 13 մարտի, 2013 թ.
Մուրացկանի փաքրիկ նվերի մեծ արժեքը

Հերթական անձրևային օրերից մեկն էր: Առավոտ վաղ իր մշտական տեղն էր զբաղեցնում այն ծերունին, ով արդեն տարիներ շարունակ ամեն օր ծաղիկներով լի զամբյուղը ձեռքին մոտենում է անցերդնեին՝ առաջարկլով ծաղիկներ: Նա որոշ ժամանակ սպասելով անցորդներին, հեռացավ, գնալով դեպի լուսարձակի մոտ կանգնած մեքենաները: Հորդառատ անձրև էր.նրա հագուստն ամբողջովին թաց էր: Մազերի վրայից արցունքի պես կաթիլ առ կաթիլ թափվում էր անձրևաջուրը՝ սառեցնելով նրա առանց այդ էլ ցրտից կապտած դեմքը: Նա այդ օրը ոչ մի փունջ չէր վաճառել: Հուսահատված մետոնում էր կարմիր լույսի տակ կանգնած գրեթե բոլոր մեքենաներին ՝ առաջարկելով գնել փոքրիկ ծաղկեփունջ: Շատերը վերցնում էին, մի մասը բարձրացնելով ապակիները հայացքն ուղղում էին հակառակ կողմ: Գլուխը կախ նա քայլում էր մայթեզրով, իր անհաջող օրվա հիշողությունները մտքում ամփոփելով: Հանկարծ մեքենաներից մեկի վարորդը չնկատելով զամբյուզի վրա նախապես նշված արժեքը, հարցրեց.- Իսկ ի՞նչ աչժեն այդ ծաղիկները: Ծերունին դեռ չէր հասցրել պատասխանել, երբ վարորդը նկատեց զամբյուզի վրա նախապես փակցված գնապիտակը: Նրա հայացքը վայրկենապես փոխվեց: Նա կարծես ամաչեց ընկերուհուց, այդ պահին բավականաչափ գումար չունենալով դրամապանակում: Ծերունին մի պահ հապաղեց, որից հետո հանելով մի փունջ անուշահոտ ծաղիկ, ձեռքը մեկնեց դեպի մեքենայի մեջ գտնվող օրիորդը: Չհասցնելով շնորհավորել գեղեցկության տոնի առթիվ, լուսարձակի վրա վառվեց կանաչ լույսը: Նրանք հեռացան, իսկ ծերունին բարի ժպտում էր բոլորին: Նա հազիվ էր քայլում, իսկ թրջված, ծանրացած հագուստը անհամաչափ կախված էր մարմնից, իսկ անձրևը չէր դադարում: Միայն ծաղիկներն էին, որ ավելի էին թարմանում անձևի յուրաքանչյուր կաթիլից և չէին կորցնում իրենց արբեցնող բույրը: Հանկարծ խաչմերուկում կանգնած մեքենաներից մեկը ազդանշան տալով մոտեցավ ծաղկավաճառին: Ծերունին արդեն հոգնել էր: Նա պատրաստ էր մի քանի մանրադրոմով վաճառել ծաղիկները: Բայց վարորդն առանց արժեքը հարցնելու ցանկացավ գնել բոլոր ծաղիկները: Ծերունին մանր էր փնտրում, որ վերդարձներ վորորդին, բայց քանի որ ոչ մի փունջ չէր վաճառել, մանր էլ չունէր: Վարորդը չսպասելով ծերունուն՝ժպտաց, վերցրեց ծաղիկներն ու առանց որևէ բառ ասելու հեռացավ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5794 | 0 | 0
Facebook