Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչ լավ է եկար...ես սպասում էի քեզ

Հայ լրագրող
Հեղինակ`
Հայ լրագրող
20:56, կիրակի, 03 մարտի, 2013 թ.
Ինչ լավ է եկար...ես սպասում էի քեզ
    
    

Զգում եմ քո բույրը: Չեմ կարող այն նկարագրել, բայց և չեմ շփոթի մեկ այլ բանի հետ: Սիրում եմ ցողի նուրբ սառնությունը, արևի առաջին շողերի ջերմությունը, բողբոջած ծառերի նորածին տերևներն ու անհոգ թափառող քամին: Սիրում եմ նաև գարնանային անձրևը, որն իր կաթիլներով ասես թարմ շունչ է տալիս բնությանը: Ձնծաղիկ, պաշտում եմ քո բույրը, քո նուրբ թերթերը, քո բարակ, բայց և ցրտին դիմացող փոքրիկ ցողունը: Կարոտել էի քեզ…Գարուն, լսում եմ քո ձայնը, որը ստիպում է սրտիս բաբախել սովորականից ավելի արագ: Ապրում եմ քո թեթև, թափանցիկ երաժշտությամբ: Ուզում եմ ճախրել երկնքում, երազներիս մեջ, բայց չհեռանալ երկրից, որ զգամ քեզ, գարուն: Դու քեզ հետ բերում ես ներելու, սիրելու, սիրված լինելու անհրաժեշտություն: Դու ինձ փոխանցել ես մեկին փարվելու, անմնացորդ սիրելու զգացողություն: Դու քեզ հետ այնքան ջերմություն ես բերել, որ ցանկանում եմ դեն նետել տաք հագուստներս: Ուզում եմ հագնել շրջազգեստս, վազել ծաղկած ծառուղով, զգալ բացբած բողբոջների արբեցնող բույրը և զգալ ինձ ինչպես արքայադուստրը: Երազում եմ պառկել հազիվ գետինը ծածկած կանաչի վրա ու ապրել քեզնով: Ինչ լավ է, եկար, ես սպասում էի քեզ…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
6596 | 0 | 0
Facebook