Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայաստանն Ավետյաց երկիր է, իսկ հայի պաշտպանը՝ Աստված .«Հայորդի» ամսաթերթ

Հայորդի ամսաթերթ
Մամուլի խոսնակ`
Հայորդի ամսաթերթ
07:49, ուրբաթ, 30 հունիսի, 2017 թ.
Հայաստանն Ավետյաց երկիր է, իսկ հայի պաշտպանը՝ Աստված .«Հայորդի» ամսաթերթ

Նստած պատուհանի մոտ` նայում եմ դուրս, որտեղ բնության վրձինը գարնանային գեղեցիկ պատկեր է կերտել: Հիշում եմ հայ օջոխներում` սեղանների շուրջ հնչող բարեմաղթանքները, որոնք բոլորն այնքան նման են իրար. «Խաղաղություն եմ ցանկանում…», «Ողջ լինեն մեր զինվորները…», «Թող ոչ մի զինվորի մայր վշտի արցունք չթափի, եթե արցունք, ապա միայն ուրախության թող լինի…», «Խոնարհվում ենք մեր սահման պահող, հայրենիքի համար հերոսաբար ընկած զինվորների առջև, փառք ու պատիվ նրանց», «Հերոսի մայրը կրկնակի հերոս է. չէ՞ որ մահանալը շատ ավելի հեշտ է, քան զավակի կորստի ցավը սրտի մեջ ապրելը, առավել ևս` գլուխը բարձր, հպարտ կեցվածքով, մյուս զինվորների մայրերին օրինակ ծառայելն է դժվար, հերոսությո՜ւն» և այսպես շա՜տ ու շատ կենացներ, երախտիքի խոսքեր, որոնք հնչում են ամեն հայի տանը:

Լրացավ 2016 թվականի ապրիլին սանձազերված քառօրյա պատերազմի տարելիցը:

… Ինչպե՞ս հիանալ կարմիր կակաչներով և միաժամանակ չհամեմատել դրանք թափված արյան և սև սրտի հետ, նայել ջինջ ու լազուր երկնքին և չաղոթել զոհված զինվորի հոգու հանգստության համար… ժպտացող արևը մեզ հիշեցնում է հայրենիքի սահմանը հաստատուն պահող, սառնաշունչ ցրտից երբե՛ք չերկնչող զինվորի լայն ու ջերմացնող ժպիտը, գարնան առաջին ծաղիկները՝ մանուշակն ու ձնծաղիկը, զինվորի սիրահար սրտին են նման, մեղուների բզզոցն ու գարնան ավետաբեր ծիծեռնակը, ավետի՜ս են, որ ամեն ինչ լավ է լինելու, զույգ արագիլները, կտուց- կտուցի հաստատուն կանգնած իրենց բներում, հայի տան աներեր ամրությունն են խորհրդանշում:

Դժվար է հայի ոգին կոտրել. չէ՞ որ Հայաստանը Ավետյաց երկիր է, իսկ հայի պաշտպանը՝ Աստված:
    
    

Անուշ ԱՍԼԱՆՅԱՆ

«Հայորդի» լրագրողական ակումբ


    
     «Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 4, ապրիլ 2017թ.
    
    


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2748 | 0 | 0
Facebook