Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մերի Մակարյանը` նշանադրվելու մասին

Զավզակ
Հեղինակ`
Զավզակ
12:51, երեքշաբթի, 23 մայիսի, 2017 թ.
Մերի Մակարյանը` նշանադրվելու մասին
    
Ամիսներ առաջ դերասանուհի Մերի Մակարյանը հրապարակեց իր եւ սիրելիի լուսանկարն ու այդպես հայտարարեց, որ իր սիրտն այլեւս զբաղված է: Մերին Life.panorama.am-ի հետ զրույցում էլ հաստատեց լուրը, սակայն հրաժարվեց մանրամասներ հայտնել: Հայտնի էր միայն, որ դերասնուհու սիրելին իրավաբան է եւ ապրում է ԱՄՆ-ում: Ու թեեւ դրանից հետո ասեկոսեներ տարածվեցին, թե Մերին բաժանվել է սիրելիից, սակայն դերասանուհին այդուհետ հրաժարվեց խոսել անձնականի մասին մինչեւ այն պահը, երբ ամեն ինչ կանցնի օրինական հարթություն:
Մինչ Մերին խնամքով անհասանելի է պահում իր անձնականի հետ կապված մանրամասները, Life.panorama.am-ի աղբյուրներին հայտնի է դարձել, որ մայիսի 27-ին կկայանա Մերի Մակարյանի նշանադրությունը:
Life.panorama.am-ը, թեմայի շրջանակում պարզաբանում ստանալու նպատակով, կապ հաստատեց Մերիի հետ, սակայն վերջինս նշեց.
«Ոչինչ չեմ ուզում խոսել, եւս մեկ անգամ նշում եմ, որ կխոսեմ այն ժամանակ, երբ իմ կյանքում կկայանա այդ լուրջ փոփոխությունը»:

    
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9516 | 0 | 0
Facebook