Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը սիրելիի` Դավիթ Աղաջանյանի հետ ռոմանտիկ ընթրիքից նոր լուսանկարներ է հրապարակել Ինստագրամում։ Tert.am Life–ը կապ հաստատեց երգչուհու հետ` պարզելու ի՞նչ առիթով է կազմակերպվել ռոմանտիկ երեկոն։ Աննան չցանկացավ խոսել այդ մասին։
«Անձնականի հետ կապված ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս։ Միայն կասեմ, որ ոչ մի նորություն չկա։ Եթե լինի, անպայման, բոլորը կիմանան», – ասաց դերասանուհին։
Հետաքրքրվեցինք նաև աշխատանքային գործունեությունից։ Աննան նշեց, որ կան նորություններ, սակայն դեռ չի ցանկանում փակագծերը բացել։