Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ՊԱՏՐԱՍՏԱԾ ԿԱԴՐԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԽԿԻՆՈՒՄ, ԱՅՍՕՐ ԵՎ ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԱՌԻԹՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ

TVADSTUDIO
Մամուլի խոսնակ`
TVADSTUDIO
14:03, ուրբաթ, 07 ապրիլի, 2017 թ.
ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ՊԱՏՐԱՍՏԱԾ ԿԱԴՐԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԽԿԻՆՈՒՄ, ԱՅՍՕՐ ԵՎ ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԱՌԻԹՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ
     Այսօր Համալսարանը ապրում է գիտակրթական լիարժեք ու բովանդակային կյանքով` պահպանելով ավանդույթներն ու հարստացնելով դրանք: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի առաջնահերթություններից մեկը համալսարանի գործունեության միջազգայնացումն է: Այդ առումով վերջին տարներիները բավականին արգասաբեր են և աչքի են ընկեւմ երկկողմ համագործակցության նոր պայմանագրերի կնքմամբ, տարաբնույթ դրամաշնորհային հին և նոր նախագծերի արդյունավետ իրականացմամբ, ինչպես նաև եվրոպական գործընկեր համալսարանների հետ համատեղ մի շարք մագիստրոսական կրթական ծրագրերի գծով կրկնակի դիպլոմների շնորհման համակարգի ներդրոմամբ: [vid:0]

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական Համալսարանի համար շարունակական միջոցառումներ են դարձել ներհամալսարանական, հայաստանյան և միջազգային տարաբնույթ գիտաժողովները, այդ թվում` պոլիտեխնիկական ավանդական տարեկան գիտաժողովը, երիտասարդ գիտնականների դպրոցները, ուսանողական օլիմպիադաները:
     Համալսարանի աշխատակիցները, ասպիրանտներն ու ուսանողները բավականին արդյունավետորեն իրենց մասնակցությունն են բերում հանրապետական և միջազգային բազմաթիվ մրցույթներին արժանանալով տարբեր մրցանակների և պարգևների:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3265 | 0 | 0
Facebook