Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եկեղեցին ձեր չարածի մեղավորը չէ

Anahit
Հեղինակ`
Anahit
10:55, կիրակի, 26 մարտի, 2017 թ.
Եկեղեցին ձեր չարածի մեղավորը չէ

-Այսօր մեր պետության հենարանները որո՞նք են, -հռետորական հարց է տալիս Վարդան Օսկանյանն ու պատասխանում, - Ղարաբաղյան հաղթանակները, Առաքելական եկեղեցին, Պետականությունը-Սամանադրությունը և Հայքի գաղափարը՝ ողջ հայությունը Սփյուռով։ Վարդան Օսկանյան ջան, մի հռետորական հարց էլ ես տամ․

-Եթե այս չորսը պետության հիմքերն են, ապա արդյո՞ք դրանք որևէ կերպ իրար հետ չպետ է առնչվեն։

Դրանք ոչ թե մեկը մյուսի շարունակություններն են, այլ փոխլրացնողները։ Այսինքն չեն կարող ամբողջովին առանձին գործել, բայց և դրանցից մեկի քայլը ու հետևանքները մյուսին շաղկապել պետք չէ։ Եթե պետությունը թերանում է որևէ հարցում կամ չի կարողանում լուծում տալ խնդիրներին, դա չի նշանակում, որ եկեղեցին ևս թերանում է և առավել ևս չի նշանակում, որ եկեղեցին պետք է լուծի այդ հարցը։ Ճիշտ է եկեղեցին ու պետությունը փոխկապակցված են և հայի համար դժվար իրավիճակում փոխարինում են իրար, սակայն հոգևոր և աշխարհիկ տարածքները պետք չէ բխեցնել իրարից։ Եթե Դուք համարում եք, որ Հայ Առաքելական եկեղեցին մեր պետականության հենարաններից է, ապա ինչո՞ւ եք Ձեր ձեռքով քանդում այն սյուներից մեկը, որի վրա հենված է ժողովուրդը ու որով պայմանավորվում է մեր անկախությունն ու պետականությունը։

Եթե իշխանությունը չի կարողանում վստահություն վաստակել ժողովրդի կողմից և ընկած է նույն ժողովրդի աչքից, ուրեմն պետք չէ գցել նաև եկեղեցու հանդեպ վստահությունը։

Պետությունը և Եկեղեցին մշտապես փորձել են կարգավորել հոգևոր եւ աշխարհիկ իշխանությունների միջև հարաբերությունները ու ձևավորել ներդաշնակություն։ Սակայն դա չի նշանակում, որ եկեղեցին քաղաքականացնում է իր գործունեությունը, միջամտում է աշխարհիկ իշխանության գործերին կամ առավել ևս դառնում նրա շարունակությունը։

Իշխանության չարած գործերը պետք չէ դարձնել եկեղեցու չարած գործ։ Իշխանության հանդեպ անվստահությունը պետք չէ դարձնել անվստահություն եկեղեցու հանդեպ։

Մեր անկախությունը ապահովող հենարանների մեջ չկա նախագահ, պատգամավոր, նախարար կամ այլ քաղաքական գործիչ։ Կա Եկեղեցի, կա Սահմանադրություն, կա Սփյուռք և կան ղարաբաղյան հերոսներ։ Հիմա պետք չէ մտնել դրանց մեջ ու առավել ևս թուլացնել այդ սյուները, որոնց վրա պահպանվում է այդքան դժվար գնով ձեռք բերած անկախությունը։ Քաղաքական գործիչները, նախագահներն ու պատգամավորները գալիս ու գնում են, իսկ այդ սյուները մնայուն են։ Ուրեմն ամեն մեկը թող իր տեղում մնա, խոսի իր անունից ու պատասխան տա իր արածներ ու չարածների համար։

Անահիտ Մուրադյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3208 | 0 | 0
Facebook