Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արծվիկ Հարությունյանին կարող է թույլ չտան մասնակցել «Եվրատեսիլ»-ին

Եթերի ցեց
Հեղինակ`
Եթերի ցեց
10:32, չորեքշաբթի, 22 մարտի, 2017 թ.
Արծվիկ Հարությունյանին կարող է թույլ չտան մասնակցել «Եվրատեսիլ»-ին


    
    
    
    
    
    
    
    
    
    
     Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն հայտնել է, որ Հայաստանը «Եվրատեսիլ 2017» -ում ներկայացնող Արծվիկ Հարությունյանն Ուկրաինայի ազգային անվտանգության կողմից կստուգվի Սահմանադրության խախտման համար: Նրա խոսքով` եթե երգչուհին եղել է Ղրիմում, նրա նկատմամբ «առանձին որոշում» կկայացնեն: Այս մասին հայտնում է Life.ru-ն:

«Չի կարելի չէ՞ Յուլյա Սամոյլովային պատասխանատվության ենթարկել այն բանի համար, որ նա եղել է Ղրիմում, իսկ մյուսներին` ոչ: Դա անարդար կլինի: Եթե Հայաստանի մասնակիցը ելույթ է ուենցել Ղրիմում, դա պետք է բոլոր կետերով վերանայվի», -հայտարարել է խորհրդականը:

Գերաշենկոն ընդգծել է, որ «Եվրատեսիլ» -ի բոլոր մասնակիցները մինչև մրցույթը կստուգվեն Ուկրաինայի ազգային անվտանգության կողմից: Ուկրաինացիներն այս քայլով ցանկանում են իմանալ` արդյո՞ք մասնակիցներից որևէ մեկը եղել է Ղրիմում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4831 | 0 | 0
Facebook