Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Որպես մանիպուլյացիա հիմա արդիական են հնդկական սերիալները. Վիգեն Գալստյան

Եթերի ցեց
Հեղինակ`
Եթերի ցեց
10:25, չորեքշաբթի, 22 մարտի, 2017 թ.
Որպես մանիպուլյացիա հիմա արդիական են հնդկական սերիալները. Վիգեն Գալստյան


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Ո՞րն է հիմնական մանիպուլյացիան:

Հիմնական մանիպուլյացիան այն է, որ օգտագործվում են այնպիսի պատկերային ազդակներ ու կառուցվածքներ, որոնք կարող են անմիջապես ներազդել դիտողի էմոցիոնալ հոգեվիճակի վրա:

Օրինակ, հիմա շատ արդիական են հնդկական սերիալները, որոնք դիտում է լսարանի մեծամասնությունը: Նաև կրթված ու գրագետ մարդիկ, որոնք մոլուցքով վերապրում են հնդիկ հերոսների հնարած կյանքը: Հիմա այդ էսթետիկան է տարածում ստանում: Եվ ասենք, «Ռեինկառնացիա» խմբի վերջին տեսահոլովակ-քարոզը նույնպես շատ լավ տեղավորվում է այդ էսթետիկայի մեջ և ստեղծում այսօրվա պահանջարկը:

Էսթետիկական գործոնը օգտագործվում է քաղաքական ազդեցություն ունենալու համար:

Ստացվում է, որ եթե այսօր տարածված են հնդկական սերիալները, ուրեմն վարչապետն էլ պետք է հարվածային գործիքներ նվագի՞:

Այո, դրանք միմյանց հետ առնչվում են: Վիզուալ շարքը նմանեցվում է կինոյին, մի դեպքում հնդկական, մյուս դեպքում՝ ամերիկյան: Երևում է, որ վարչապետի կերպարը մոտ է վեսթերների հերոսներին, ասենք Քլինթ Ինսթվուդի դերակատարումներին:

Այդ նույն շղթայի մի մասն է առևտրային գովազդը: Օրինակ, հիմա կա մի գովազդ, որը պարզապես սարսափելի է: Եվ չես կարող դրանից փախչել, քանի որ այն ամենուրեք ու անընդհատ աչքի առջև է: Ընդ որում՝ գովազդային տեսաշարում շատ լավ միմիկա է արված թե՛ երգ-պարը, թե՛ սցենարը: Լոտոյի գովազդ է, որտեղ կադրից հնչում է՝ ես երեխային հարյուր ռուպիով վաճառեցի...

Երաժշտական ու գովազդային հոլովակները, քաղաքի ձևավորումը, զանգվածային կինոն ապացուցում են, որ օգտագործվում ու շահագործվում են ազդեցիկ, զանգվածային ու վարկանիշային պատկերները:
    
     Հարցազրույցը Նունե Հախվերդյանի

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2092 | 0 | 0
Facebook