Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

X Factor-ի Դավիթը շնորհակալ է նախագծի պրոդյուսերից և Շանթ TV-ից

Եթերի ցեց
Հեղինակ`
Եթերի ցեց
23:41, երկուշաբթի, 20 մարտի, 2017 թ.
X Factor-ի Դավիթը շնորհակալ է նախագծի պրոդյուսերից և Շանթ TV-ից
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Ողջույն, ինչպե՞ս է իմ Ամենալավ հանդիսատեսը... Կներեք Ձեր Դավիթին, ֆիզիկապես անհնար է պատասխանել երեք հազարից ավել նամակի...Նախ շատ շնորհակալ եմ ինձ այսքան սիրելու, իմ կողքին կանգնելու ու այսքան մտահոգված լինելու համար: Ես Բոլորիդ գնահատում ու սիրում եմ: Շատ կայքեր են անդրադառնում, հազարավոր քոմենթներ, վիդիոներ ու դիտումներ: Ձեր համախմբվածությունն ինձ համար ամեն ինչ է: Ի գիտություն ասեմ, որ ես շատ քիչ հարազատ մարդիկ ունեմ, նրանց նույնիսկ կարող եմ մատներիս վրա հաշվել ու դեռ ազատ մատներ էլ կմնան, իսկ «Ժայռ» Հկ-ն, այո ունի շատ անդամներ, բայց կարող եք վիճակագրական հաշվարկներ անել...Վստահ եմ Արդարության համար պայքարողների 99 տոկոսը կլինեն մարդիկ, ովքեր ուղղակի տեսնում ու գնահատում են ինձ: Այդ իսկ պատճառով շնորհակալ եմ ինձ առանց որևէ նկատառման սիրող ու իրենց ձայնը բարձրաձայնող հանդիսատեսիս: Ունենք այն, ինչ կա, հաջողություն եմ մաղթում նախագծում մնացած մասնակիցներին՝ ի սրտե ցանկանալով նախագծի լավագույն մասնակցի իքս ֆակտորի բացահայտում ու հաղթանակ: Շնորհակալ եմ Շանթ Հը, հենց այս նախագծի միջոցով ես ձեռք բերեցի ճանաչում ու հավատարիմ հանդիսատես: Շնորհակալ եմ նաև իմ պրոդյուսերին ինձ ընտրելու և ներկայանլու հնարավորություն ընձեռելու համար:
     Վերջին երգս շատ խորը փիլիսոփայություն ունի: Վերջն էր այս նախագծում և ես ներում եմ բոլորին Նորից: Յութուբում իմ վիդիոն աղավաղված է, մեղվորներին ևս ներում եմ...Ներելը մեծագույն տաղանդ է, ու երգելուց զատ, շնորհակալ եմ Աստծուն ինձ ներելու տաղանդ շնորհելու համար... Ես շարունակելու եմ իմ արվեստը ու ներկայանալու եմ իմ հանդիսատեսին: Շատ շուտով, Ձեզ անակնկալներ են սպասվում...
    
    
     Միշտ Ձեր Դավիթ Չախալյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4812 | 0 | 0
Facebook