Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչու՞ է Պարույր Սանթրոսյանը ուրախ, որ հնդկական սերիալներ են ցուցադրում

Եթերի ցեց
Հեղինակ`
Եթերի ցեց
12:36, չորեքշաբթի, 08 մարտի, 2017 թ.
Ինչու՞ է Պարույր Սանթրոսյանը ուրախ, որ հնդկական սերիալներ են ցուցադրում
    
    
    

Yerkir.am— Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական տարածքն ընդգրկող թիվ 2 ընտրատեղամասում ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է Պարույր Սանթրոսյանը: Նա 2006-ից Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի տնօրենն է, բացի դրանից` բազմաթիվ հոդվածների և երկու գեղարվեստական գրքի, ներկայացումների սցենարների, երկու բեմադրության հեղինակ։


    

-Տարիներ առաջ աղմուկ բարձրացավ, թե ձեր ուսանողներին չեք թողնում սերիալներում նկարահանվել: Ինչո՞ւ, ի՞նչն է վատ: Շատերն աշխատանքից հետո վազում են տուն, անգամ` տաքսիներով են տուն հասնում, որ նստեն բազմոցին ու անհոգ սերիալ նայեն:
    

-Ես ոչ թե դեմ եմ սերիալներին, այլ կարծում եմ, որ սերիալներում պետք է նկարահանվեն պրոֆեսիոնալ դերասաններ, մարդիկ, որոնց աշխատանքն է դա: Իսկ իմ ուսանողներին չեմ թողնում, քանի որ նախ` նրանք անչափահաս են, բացի այդ` եթե նրանք անցնում են բեմական խոսք, դերասանի վարպետություն, ժամանակակից հայկական սերիալներում այդ առարկաների հակաուսուցումն է գնում: Ինչքան աչքովս ընկել է որևէ սերիալ, 3 րոպեից ավելի չեմ կարողանում դրանք նայել, միայն գռեհկություն է: Որքան էլ տարօրինակ հնչի` ուրախ եմ, որ հնդկական սերիալներ են ցույց տալիս, որովհետև երբ մարդիկ դրանք են նայում, գոնե գիտեն, որ սա մերը չէ, իսկ երբ նայում ես հայկական սերիալները, քեզ թվում է` հենց փողոց դուրս գաս, որևէ կրիմինալ խմբավորում քեզ տեղում կոչնչացնի: Թող չասեն` ալիքը փոխեք, մի նայեք, ես չեմ կարող հեռուստացույցի մոտ պահակակետ սահմանել, որպեսզի իմ երեխան ալիքները փոխելու ժամանակ հանկարծ 3 րոպե կանգ չառնի ու չլսի դրանք:


    

Կարինե Հարությունյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5312 | 0 | 0
Facebook