Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մազահեռացման ամենաարդյունավետ միջոցները տնային պայմաններում

Հայ լրագրող
Հեղինակ`
Հայ լրագրող
18:51, կիրակի, 03 մարտի, 2013 թ.
Մազահեռացման ամենաարդյունավետ միջոցները տնային պայմաններում

Ամենապարզ ու հասանելի միջոցներից է ածելին, սակայն հաջորդ օրն իսկ սափրած մազը կրկին սկսում է ծլել:

  • Ամենատարածվածը կենսաէպիլյացիան է` մոմովը: Տնային պայմաններում խեժ ու մոմ պատրաստելն արգելվում է: Դեղատներում վաճառվում են հատուկ կպչուն շերտեր, որոնցից օգտվելու եղանակը կարող եք կարդալ հենց տուփի վրա: Այս մեթոդի վատն էլ այն է, որ կտրուկ քաշելու հետևանքով մաշկը գրգռվում է ու հետագա օրերին կրկնելը չի խրախուսվում: Այն կարելի է օգտագործել ինչպես մարմնի, այնպես էլ դեմքի մազերի հեռացման նպատակով: Տնային միջոցներից է ունելին: Ունելիով արմատախիլ արված նուրբ, բարակ մազերը, ի վերջո, վերածվում են կոշտ ու կոպիտ, զսպանակաձև ու ամուր բուսածածկույթի, որի դեմ պայքարելը շատ է դժվարանում:
  • Մազահեռացնող քսուքներ. դրանք կարող են ալերգիաների ու մաշկի գրգռման պատճառ դառնալ: Ճիշտ է, այս մեթոդները համարվում են շատ արդյունավետ, սակայն` ոչ երկարաժամկետ:
  • Վիբրաէպիլյատոր. սա բավականին տանջալի գործողություն է ու բավականացնում է ընդամենը 2 շաբաթ:
  • Շուգարինգ. մեղրով կամ շաքարով պատրաստվող միջոցներն են ու դրանով կարելի է հեռացնել միայն ձեռքերի ու ոտքերի մազերը:

Որպեսզի դրանք չաճեն, անհրաժեշտ է արևից ու սոլյարիից հեռու մնալ: Սնուցող քսուքներ հնարավորինս քիչ օգտագործել, հատկապես` A և E վիտամիններ պարունակող: Հորմոն պարունակող դեղորայք, քսուք, հակաբեղմնավորիչ դեղահաբ օգտագործելուց առաջ էլ խորհրդակցել բժշկի հետ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
25612 | 0 | 0
Facebook