Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տնային պայմաններում ատամների սպիտակեցում

Հայ լրագրող
Հեղինակ`
Հայ լրագրող
22:08, շաբաթ, 02 մարտի, 2013 թ.
Տնային պայմաններում ատամների սպիտակեցում
     Որպեսզի ատամներն ավելի սպիտակ լինեն և առողջ տեսք ունենան, շատ կաթ օգտագործեք, այն ամրացնում է ատամների էմալը: Կիտրոնի կեղևով ևս հնարավոր է սպիտակեցնել ատամները: Ամենատարածված ժողովրդական միջոցը սոդան է: Թաթախեք ատամի խոզանակը սոդայի մեջ և մաքրեք ատամները: Դրանք անմիջապես կսպիտակեն բայց սոդայով կոպիտ տրորումից վնասված լնդերը կարող են ցավել: Բացի այդ սոդան ասես ջնջում է էմալի վերին շերտը: Եթե սոդայով մաքրենք ատամները ամսեկան 2 անգամից հաճախ, ապա ատամների էմալը կարող է բարակել: Արդյունքում ատամների զգայունությունն աճում է և ցանկացած տաք կամ սառը սնունդը կարող է ձեր կյանքը իսկական փորձության վերածել:
     Ձեր ատամների թշնամիներն են՝ սուրճը, ծխախոտը, գազավորված ըմպելիքը, քաղցրավենիքը, կիտրոն:
    
  • Սուրճը քայքայիչ ազդեցություն ունի ատամների էմալի վրա: Ովքեր օրական 3 բաժակից ավելի սուրճ են խմում՝ ատամների սպիտակեցման հետ խնդիրներ են առաջ գալիս:
  • «Ծխելու հետևանքը դեղին ատամներն են» . սա ատամնաբույժների չգրված կարգախոսն է, որի հետ չհամաձայնել չի կարելի:
  • Կոնֆետներն ու խմորեղենը բերանի խոռոչում մանրէների համար բարենպաստ միջավայր են ստեղծում, և սկսվում է նեխումը:
  • Մեր առողջության և իմունիտետի համար չափազանց կարևոր կիտրոնի հյութը կործանարար ազդեցություն ունի ատամների էմալի վրա: Դրա համար էլ կիտրոն ուտելուց հետո բերանն անպայման ողողեք:
  • Գազավորված ըմպելիքներում թթուներ կան, որոնք վնասակար են ատամների էմալի համար, ինչպես նաև պարունակում են մեծ քանակությամբ շաքար, իսկ դա ոսկրափուտի պատճառներից մեկն է:
Ատամների բարեկամներն են՝ելակը, ծամոնը, կաթնշոռը և արևը:
    
  • Շատ մայրեր իրենց երեխաներին արգելում են մաստակ ծամել, իբր դրանից ստամոքսը ցավում է: Այո, դա հնարավոր է, եթե սոված փորին և ասենք երկու ժամ շարունակ ծամոն ծամես: Բայց ուտելուց հետո առանց շաքարի անանուխի ծամոնը 5 րոպե ծամելը հրաշալի փոխարինում է ատամի խոզանակին և մածուկին:
  • Հենց արևի ճառագայթների ազդեցությամբ է մեր օրգանիզմում առաջանում վիտամին D-ն, որն ամրացնում է ոսկորներն ու ատամները:
  • Ելակն օգտակար է ատամների համար՝ ամրացնող և սպիտակեցնող ազդեցություն ունի: Ամռանը կարելի է ատամի բնական մածուկ պատրաստել 1 ճաշի գդալ ելակի խյուսին ավելացնելով նույնչափ սերուցք կամ կաթ: Բայց հետո չմոռանաք բերանը ջրով ողողել:

     Առողջ ատամներն ու սպիտակափայլ ժպիտը Ձեր ձեռքերում են:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
25660 | 0 | 0
Facebook