Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ես զինվորն եմ հայրենիքիս

11:22, չորեքշաբթի, 01 փետրվարի, 2017 թ.
Ես զինվորն եմ հայրենիքիս
     Ս. թ. հունվարի 23-30-ը Եղվարդի Հ. Թադևոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում ՀՀ բանակի 25-ամյա հոբելյանի առթիվ տեղի ունեցան մի շարք միջոցառումներ, իսկ հունվարի 30-ին տեղի ունեցավ համադպրոցական եզրափակիչ միջոցառում: Միջոցառման սկզբում դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, Մովսես Խորենացու մեդալակիր պատմության ուսուցչուհի ընկ. Գալստյանը պատմական համառոտ ակնարկի տեսքով ներկայացրեց մեր բանակի անցած փառավոր ուղին, որից հետո դպրոցում անցկացված ստեղծագործական մրցույթի հաղթողները պարգևատրվեցին գովասանագրերով: Իսկ վերջում գրական-երաժշտական խմբակի սաները ներկայացրին իրենց պատրաստած ցերեկույթը: Միջոցառումն անցավ հուզիչ, հայրենասիրական մթնոլորտում` ոգևորելով թե՛ աշակերտներին, թե՛ ուսուցիչներին, թե՛ ծնողներին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2730 | 0 | 0
Facebook