Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գեղեցկության գրավականը

Հայ լրագրող
Հեղինակ`
Հայ լրագրող
19:33, շաբաթ, 02 մարտի, 2013 թ.
Գեղեցկության գրավականը

Գեղեցկության չափանիշների մասին ամեն մարդ ունի իր պատկերացումը, կարծիքը, որը դուրս է բոլոր սահմանումներից և դեմ է մյուսի համոզմունքներին: Մարդու մեջ ամեն ինչ պետք է գեղեցիկ լինի՝ դեմքը, հոգին, մտքերը, հմայքը, նազանքը, կանացիությունը: Ամեն մարդ, ամեն իր ունի իրեն բնորոշ գեղեցկությունը: Ներդաշնակությունը յուրաքանչյուր գեղեցկության էությունն է: Համապատասխանության բացակայությունը գեղեցիկը վերածում է մեկ այլ բանի: Գեղեցիկ լինելու համար անչափ կարևոր են նուրբ դիմագծերը: Սակայն շատերը իրենց բնական գեղեցկությունը շպարի միջոցով անգիտակցաբար վերածում են դիմակի: Եվ սկսվում է անբնական, շինծու գեղեցկության քանդակումը.դնովի եղունգներ, որոնք ավելի շուտ մագիլներ են հիշեցնում, դնովի մազեր, տանօրինակ հոնքերի ձև, և ի վերջո դաջվածքներ՝չտարբերելով համարձակությունը այլմոլորակայիններին հիշեցնող տեսքից: Այս ամենը բացարձակապես չի տեղավորվում կանացիության չափանիշների մեջ: Այսօր քիչ չեն գեղեցիկ մանրամասներով, իսկ ամբողջության մեջ անճաշակ մարդիկ, որոնց խեղդում է քաղքենիությունը: Անդրադառնալով հոգու գեղեցկությանը՝նշեմ, որ հոգեկան հատկանիշները չեն կարող տառապել արտաքին թերությունների պատճառով, քանի որ հարուստ ներաշխարհը իր փայլը կհաղորդի նաև մարմնին: Բավական է ուշադիր նայել որոշակի ստանդարտներին համապատասխանող գեղեցկուհիներին, կամ մի քանի րոպե զրուցել նրանց հետ: Իսկույն կնկատեք, թե ինչպես է թվացյալ մարդկային գեղեցկությունը ձեր աչքի առաջ վերածվում ապշեցնող դատարկության: Չմոռանալով գեղեցկության չափանիշներից մեկի՝ հագուստի մասին, հարկ է նշել, որ շատ կարևոր է ճիշտ ընտրված հագուստի ոճը: Սակայն, ինչպես մեր ֆիլմերից մեկում է ասվում՝ «կոստյու՞մն է, որ պետք է գեղեցկացնե քեզ»: Ի վերջո, հագուստը պետք է վատ չերևալու, ոչ թե լավ երևալու համար: Եթե հոգիդ ոինչ չունի աշխարհին տալու, էլ ու՞մ է պետք գեղեցկությունդ: Եվ, եթե բարի հոգին չի կարողանում իր արտահայտումը գտնել գեղեցիկ մարմնում, ապա գեղեցկությունը չի կարող լիարժեք համարվել: Սա է գեղեցիկի իմ ըմբռնումը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
8902 | 0 | 0
Facebook